• Latest news

Ֆիզիկական վարժությունները հղիության ընթացքում նվազեցնում են կեսարյան հատման եւ երեխայի մոտ ավելորդ քաշի հավանականությունը

16 մայիսի, 2015  21:32

Ֆիզիկական վարժությունները հղիության ընթացքում նվազեցնում են կեսարյան հատման հավանականությունը 20 տոկոսով: Այս մասին են հայտնում Ալբերտայի համալսարանի կանադացի գիտնականները: Բացի այդ՝ նրանց խոսքով՝ ֆիզիկական վարժությունները մեկ երրորդով նվազեցնում են ավելորդ քաշով երեխայի լույս աշխարհ գալու հավանականությունը:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ բարձր քաշով ծնված երեխաները մեծանալուց հետո ավելի հակված են դառնում ավելորդ քաշ ձեռք բերելուն, սակայն ֆիզիկական ակտիվությունը հղիության ընթացքում ավելի հավանական է դարձնում նորմալ քաշով երեխայի լույս աշխարհ գալը: Այսպիսով, հղի կնոջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է մանկական ճարպակալման կանխարգելման լավագույն միջոցը լինել:

Վերոնշյալ համալսարանի գիտնականները վերլուծության են ենթարկել ընդհանուր առմամբ 5322 կին ներառող 28 հետազոտություն: Այդ հետազոտություններում ուսումնասիրվում էր հղիության ընթացքում ֆիզիկական վարժությունների ազդեցությունը տարբեր գործոնների վրա՝ ներառյալ երեխաների քաշը ծնվելուց: Պարզվեց, որ այն կանայք, որոնք ֆիզիկապես ակտիվ են լինում հղիության ընթացքում, 31 տոկոսով ավելի հազվադեպ են ավելորդ քաշ ունեցող երեխաներ լույս աշխարհ բերում: Ընդ որում՝ ֆիզիկական վարժությունները չէին ազդում վաղաժամ ծննդաբերության հավանականության վրա, իսկ կեսարյան հատման հավանականությունը նվազում էր 20 տոկոսով:

Համապատասխան հոդվածը լույս է տեսել Obstetrics and Gynecology ամսագրում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել