• Latest news

Թեստոստերոնի ավելցուկը մեծացնում է քաղցկեղի ու դիաբետի զարգացման հավանականությունը

16 մայիսի, 2015  19:11

Տղամարդու հորմոնի՝ թեստոստերոնի ավելցուկն օրգանիզմում նպաստում է դիաբետի ու շագանակագեղձի քաղցկեղի զարգացմանը, նշում են Կալիֆորնիայի համալսարանի մասնագետները:

Թեստոստերոնի բարձր մակարդակն ու դիաբետի եւ շագանակագեղձի ադենոմայի միջեւ կապը վաղուց է հայտնի գիտությանը: Սակայն Կալիֆորնիայի գիտնականները հաստատել են այս վարկածը: Նրանք Բոլիվիայի հեռավոր ջունգլիներում ապրող մի ցեղախմբի 350 ներկայացուցիչներից թքի նմուշներ են վերցրել: Այս ցեղախմբի ներկայացուցիչները հետաքրքրեցին գիտնականներին այն պատճառով, որ նրանց օրգանիզմում, ժառանգական գործոններով պայմանավորված՝ թեստոստերոնի մակարդակը ցածր է:

Պարզվեց, որ այդ մարդկանց շրջանում շագանակագեղձի քաղցկեղ գրեթե չի հանդիպում: Բաից այդ՝ տղամարդկանց մոտ ցածր էր արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը, ինչը նկատելիորեն նվազեցնում է դիաբետի հավանականությունը:

Այս բացահայտումը հսկայական նշանակություն ունի այն միլիոնավոր տղամարդկանց համար, ովքեր թեստոստերոնի մակարդակի բարձրացման համար նախատեսված սննդային հավելումներ են ընդունում: Բացի այդ՝ այն կարող է հետաքրքրություն ներկայացնել նաեւ բոդիբիլդերների համար, որոնք անաբոլիկ ստերոիդներ են ընդունում: Այդ ստերոիդներն իրենցից թեստոստերոնի մեծ չափաբաժիններ են ներկայացնում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել