• Latest news

Ցողունային բջիջները կարող են վերադարձնել կույր մարդկանց տեսողությունը

16 մայիսի, 2015  22:43

Գիտնականներն արդեն կարողանում են փոխպատվաստել ցողունային բջիջներից աճեցրած օրգանները: Սակայն դրանց անմիջական ներարկումները հիմնականում որեւէ արդյունք չէին արձանագրում, քանի որ այդ բջիջները մահանում էին օրգանիզմում հայտնվելուց հետո: Սակայն այժմ կանադական Տորոնտոյի համալսարանի մասնագետները գիտեն, ինչպես լուծել այս խնդիրը:

Նրանց հաջողվեց վերականգնել կույր մկների տեսողությունը ցողունային բջիջների ներարկումների միջոցով: Այդ ներարկումը օգնեց վերականգնել ոչ միայն տեսողությունը, այլ նաեւ ինսուլտից հետո վնասված ուղեղի հատվածները: Իսկ դա հույս է տալիս, որ ցողունային բջիջների թերապիայի միջոցով հնարավոր կլինի նաեւ մի շարք այլ վտանգավոր հիվանդություններ բուժել:

Գիտնականների հայտնագործած հիդրոգելը բաղկացած է գիալուրոնից, որը պահպանում է բջիջների կենսունակությունը, ինչպես նաեւ մեթիլցելյուլոզից՝ քիմիական բաղադրիչից, որի ձեւավորած սուբստանցիայի միջոցով ցողունային բջիջները կարողանում են մնալ նույն տեղում: Գիտնականները այս բջիջների միջոցով կարողացել են աճեցնել նոր ռեցեպտորներ, որոնք էլ ներարկվել են կրծողների աչքերի մեջ:

Այս բջիջները, որոնք անհրաժեշտ են աչքերին լույսը տարբերակելու համար, օգնում են վերականգնել բիբի ֆունկցիաները 15 տոկոսով: Ինչ վերաբերվում է մկներին, որոնք վերջերս են ինսուլտ տարել, ապա դրանց մոտ եւս մի շարք ֆունկցիաներ էին վերականգնվում ցողունային բջիջների ներարկումից հետո: Քանի որ այս բջիջները արդյունավետ են նյարդային համակարգի երկու հատվածներում, ապա հույս կա, որ դրանք հնարավոր կլինի օգտագործել նաեւ մարմնի այլ մասերում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել