• Latest news

Բուժեղբայրը մեղավոր է ճանաչվել հիվանդների սպանության մեջ

18 մայիսի, 2015  21:43

Բուժեղբայր Վիկտորիո Չուան (49 տարեկան) Ֆիլիպիններից մեղավոր է ճանաչվել երկու հիվանդների սպանության եւ քսան հիվանդների թունավորման մեջ: Այս հանցագործությունները նա կատարել է Stepping Hill Hospital-ում աշխատելու երկու տարիների ընթացքում:

Ինչպես հայտնում են արեւմտյան լրատվամիջոցները, բուժեղբայրը, որը, ամենայն հավանականությամբ, կեղծել է իր փաստաթղթերն ու որակավորումները հոսպիտալում աշխատելու համար, կդատապարտվի 44-ամյա Թրեյսի Արդենի եւ 83-ամյա Դերեկ Վիվերի սպանության համար, իսկ ահա 71-ամյա Արնոլդ Լանքաստերի սպանության մեղադրանքը հանվել է նրա վրայից:

Իր հերթապահությունների ժամանակ բուժեղբայրը «փորձարկումներ» էր անցկացնում դեղորայքի հետ, խառնում դրանք այլ նյութերի հետ, ներարկում հիվանդներին կամ թողնում այն պահարանում, որպեսզի իր գործընկերները ներարկեն դրանք հիվանդներին: Բացի այդ՝ նա երբեմն հիվանդներին չի տվել նրանց համար կենսական անհրաժեշտություն իրենցից ներկայացնող դեղերը, կամ, հակառակը, կրկնակի կամ եռակի չափաբաժիններ էր տալիս: Այս կերպ բուժեղբայրը 22 հիվանդի է թունավորել, երկուսը մահացել են:

Ցրված սկլերոզով տառապող Թրեյսի Արդենը հիվանդանոցում է հայտնվել ոչ այնքան լուրջ ինֆեկցիայով, սակայն մահացել է մի քանի ժամ անց՝ այն բանից հետո, երբ բուժեղբայրը լուծույթի հետ ինսուլին է խառնել:

Դերեկ Վիվերը եւս ոչ այնքան լուրջ ինֆեկցիայով է վարակվել եւ նույնպես մահացել այն բանից հետո, երբ բուժեղբայրը ինչ-որ բան է ավելացրել նրա դեղերին:

Ինչպես հայտնում են արեւմտյան լրատվամիջոցները՝ լսելով դատավճիռը՝ բուժեղբայրը միայն թարթել է, որեւէ այլ կերպ չի արձագանքել: Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել