• Latest news

Նոր ոչ միջամտողական մեթոդը կօգնի ախտորոշել լյարդի քաղցկեղը զարգացման վաղ փուլում

19 մայիսի, 2015  10:42

Ջորջիայի համալսարանի ամերիկյան գիտնականները մշակել են վիզուալիզացիայի նոր մեթոդ, որը կօգնի ախտորոշել լյարդի քաղցկեղը եւ այլ հիվանդությունները շատ ավելի վաղ, քան գոյություն ունեցող մնացած մեթոդները:

Լյարդի քաղցկեղը հայտնի է մահացության բարձր ցուցանիշներով եւ դժվարությամբ է բուժվում, քանի որ հիմնականում ախտորոշվում է բավականին ուշ: Խնդիրն այն է, որ տվյալ պահին գոյություն չունի քաղցկեղի այս տեսակի եւ մետաստատազների վաղ ախտորոշման որեւէ մեթոդ, եթե գոյացությունները մեկ սանտիմետրից փորք են: Նոր մեթոդը, սակայն, թույլ կտա ախտորոշել լյարդի քաղցկեղը, նույնիսկ եթե այն 0.25 միլիմետրից փոքր է:

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան այսօր վիզուալիզացիայի՝ ճառագայթում չենթադրող առաջատար մեթոդն է հիվանդությունների ախտորոշման ժամանակ, սակայն այն այնքան էլ արդյունավետ չէ վաղ ախտորոշման համար, քանի կոնտրաստային նյութերը շատ արագ են դուրս բերվում լյարդից, ինչը բավարար ժամանակ չի տրամադրում որակյալ վիզուալիզացիա ստանալու համար: Նորագոյացությունների ավելի արդյունավետ հայտնաբերման համար հետազոտողները կոնտրաստային նյութերի նոր տեսակ են  մշակել, որոնց հիմքում սպիտակուցն է, մշակվել են նաեւ պատկերի ձեւավորման նոր սկզբունքները, ինչը կարող է ապահովել լյարդի քաղցկեղի եւ այլ հիվանդությունների ախտորոշման արդյունավետությունը:

Ինչպես բացատրեց վերոնշյալ համալսարանի պրոֆեսոր Ջենի Յանգը՝ հետազոտության հեղինակներից մեկը,  նոր նյութերը թույլ են տալիս կոնտրաստ պատկերներ ստանալ մեկ սեանսի ընթացքում եւ ապահովում են քաղցկեղային հիվանդությունների ախտորոշման ճշգրտությունը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել