• Latest news

Հայտնի հիվանդանոցային ծաղրածու Պետչ Ադամսը՝ «Արաբկիր» կլինիկայում

20 մայիսի, 2015  13:56

Այսօր՝ մայիսի 20-ին, Արաբկիր» կլինիկա է այցելել հայտնի բժիշկ եւ հիվանդանոցային ծաղրածու Պետչ Ադամսը (Հանթեր Դոերթի Ադամս)՝ մի մարդ, որը բժշկական պրակտիկա ներմուծեց հիվանդանոցային ծաղրածու հասկացությունը:

Պետչ Ադամսը կլինիկայում կանցկացնի մոտ 1.5 ժամ, որի ընթացքում կայցելի կլինիկայի հիվանդ երեխաներին եւ նրանց համար յուրահատուկ ծրագրով հանդես կգա:

Հիշեցնենք, որ Պետչ Ադամսը Հայաստան է եկել մայիսի 18-ին: Մեր երկրում նա կգտնվի մեկ շաբաթ: Նա պլանավորում է այցելել հիվանդանոցներ ու մանկատներ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Դիլիջանում: Մայիսի 18-ին նա Երեւանի պետական բժշկական համալսարանում հանդես կգա դասախոսությամբ, իսկ մայիսի 26-ին պլանավորում է դասախոսություն կարդալ նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Պետչ Ադամսի այցը կազմակերպվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի կողմից՝ սոցիալական ծառայություններիի եւ առողջապահական մարմինների աջակցությամբ:

Հիշեցնենք, որ, բացի հիվանդանոցային կլոունադային մասնակցելուց, Ադամսը նաեւ սոցիալական ակտիվիստ է, բարի կամքի դեսպան, դերասան եւ գրող: Ադամսի կյանքի ու գործունեության պատմության հիման վրա նկարահանվել է «Բուժարար Ադամս» ֆիլմը, որտեղ Ադամսին մարմնավորել է Ռոբին Ուիլյամսը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել