• Latest news

Գլխուղեղի վնասվածքով բժիշկը սխալ ախտորոշումներ էր տրամադրում

21 մայիսի, 2015  15:41

Հոլանդացի նեվրոպաթոլոգ Էրնստ Յանսեն Շտյուրը, որը աշխատում էր նաեւ Գերմանիայում, մեղադրվում է այն բանի մեջ, որ իր հիվանդներին գիտակցաբար սխալ ախտորոշումներ էր տրամադրում: Բժշկի իրավաբանի խոսքով՝ իրականում Շտյուրը գլխուղեղի վնասվածք ունի, որն էլ ազդում է նրա բոլոր արարքների վրա:

Դեռեւս անցյալ տարի բժշկին մեղադրեցին այն բանի մեջ, որ նա 8 հիվանդների հոգեկան եւ ֆիզիկական առողջությանը վնաս է պատճառել՝ նրանց մոտ իրականության չհամապատասխանող հիվանդություններ հայտնաբերելով: Իսկ նրա նշանակած դեղերը շատ լուրջ բացասական էֆեկտներ ունեին: Բժշկի հիվանդներից մեկը ինքնասպան եղավ այն բանից հետո, երբ Շտյուրը հայտնեց նրան, որ նա անբուժելի հիվանդություն ունի:

Բժշկին դատապարտեցին երեք տարվա ազատազրկման: Նա փորձում է բողոքարկել այս որոշումը, այնինչ դատախազները փորձում են հասնել նրան, որ բժիշկը ազատությունից զրկվի առնվազն վեց տարով:

Բժշկի դատապաշտպանը պնդում է, որ Շտյուրը 25 տարի առաջ ուղեղի վնասվածք է ստացել, որը մինչ օրս ախտորոշված չէ, եւ հենց այդ վնասվածքն էր պայմանավորում նրա արարքները: Փոխարենը բժշկի մոտ հայտնաբերվել է նարցիսիզմի հետ կապված վարքագծային խնդիր, իսկ հիվանդներին սխալ ախտորոշումներ տրամադրելու ժամանակ էլ նա գտնվել է սեդատիվ դեղորայքի ազդեցության տակ:

Բժշկի գործունեությունից տուժածները, սակայն, չեն հավատում, որ նա իսկապես վնասվածք ունի եւ որ այդ վնասվածքն է նրա արարքների պատճառը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել