• Latest news

Բնական մթերքներ առողջության համար

26 հունվարի, 2014  13:25

Ամերիկացի բժիշկները տարեկան դուրս են գրում 4 միլիարդ դեղատոմս մոտավորապես 320 միլիարդ դոլար արժողությամբ։

ACS Chemical Neuroscience ամսագրում հրապարակված հետազոտության մեջ ասվում է, որ 2011 թվականին հակադեպրեսանտները եղել են ամենահաճախ դուրս գրվող դեղերից մեկը, իսկ առաջին տեղը պատկանել է խոլեստերինի մակարդակն իջեցնող դեղամիջոցին ՝ Լիպիտորին:

Թանկ լինելուց զատ  շատ դեղորայքներ ունեն նաեւ լուրջ կողմնակի ազդեցություններ: Բայց կան բնական միջոցներ, որոնք , ինչպես ցույց են տվել մանրազնին գիտական հետազոտությունները, ունեն նույնատիպ ազդեցություն, ինչ դեղամիջոցները, այդ թվում ՝ դեպրեսիաի եւ արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի բուժման համար, բայց աննշան կողմնակի ազդեցություններով, իսկ երբեմն էլ նույնիսկ առանց դրանց:

Փորձեք այս մթերքները, որոնք կարելի է ձեռք բերել խանութներում, խորհուրդ է տալիս Newsmax Health-ը։

Կարմիր խմորված բրինձ.  Չինացիները երկար տարիներ  օգտագործել են կարմիր խմորված բրինձը խոլեստերինի մակարդակի իջեցման համար: Այն պատրաստված է  տարբեր  խմորիչների խմորման արդյունքում, այն նույն քիմիական բաղադրությունն ունի ինչ լովաստատինը, համաձայն Մերիլենդի նահանգի Համալսարանի տվյալների: 2008 թվականին հետազոտողները համեմատել են ձկան յուղ եւ կարմիր խմորված բրիձ ընդունող մարդկանց  սիմվաստատին (Zocor) ընդունողների հետ,  եւ խոլետերինի մակարդակը իջել է երկու խմբում էլ:

Գոճամորի (Зверобой). Հին հույներն օգտագործել են գոճամորին տարբեր հիվանդությունների բուժման համար, այդ թվում դեպրեսիաի, եւ հիմա սա Միացյալ Նահանգներում  ամենահաճախ օգտագործվող հավելումներից մեկն է: The Cochrane Collaboration-ում դիատրկել են  գոճամորին այլ հակադեպրեսանտների հետ համեմատող 29 հետազոտությունների արդյունքները: Նրանք բացահայտել են, որ խոտաբույսերը նույնքան  արդյունավետ են բուժել թեթեւ եւ չափավոր դեպրեսիան, որքան սերոտոնինի հետադարձ զավթման պաշարիչները (ՍՀԶՊ), որոնք պարունակվում են Prozac, Celexa եւ Zoloft դեղերի մեջ: Բացի այդ, գոճամորին չի ընկճում սեռական ցանկությունը, ինչը հակադեպրեսանտների կողմնակի ազդեցությունն է:

Գինկգո Բիլոբա. Երկրագնդի հնագույն ծառերից մեկն է, այն ավելի քան 200  միլիոն տարեկան է: Գինկգո Բիլոբան օգտագործվել է չինական բժշկության մեջ դեռեւս  մ.թ.ա 2800թ-ից սկսած:  Կենսաբանական ակտիվ հավելումը, որի մեջ օգտագործվում է  բույսի տերեւները, լավացնում է մտավոր գործունեությունը ի հաշիվ ուղեղի արյան շրջանառության մեծացման: Եվրոպայում Գինկգոն վաճառվում է որպես  հաստատված  միջոց եւ դեղատոմսով, եւ ազատ վաճառքում: «Անալիզները եւ պարբերական դիտարկումները ցույց են տվել, որ գինկգոն թուլամտության ժամանակ գրեթե  նույնքան  օգտակար է, որքան  Ալցհեյմերի հիվանդության բուժման համար առաջարկվող դեղամիջոցները»,- WebMD-ին  ասել է  բժշկական գիտությունների դոկտոր Ադրիան Ֆուգ –Բերմանը: Ֆուգ-Բերմանը Ջորջսթաունի Բժշկական դպրոցի բիոֆիզիկայի եւ ֆիզիոլոգիայի ամբիոնի  կոմպլեմենտարության եւ այլընտրանքային մագիստրոսական ծրագրի պրոֆեսոր է:

Քուրքումին. Baylor համալսարանում իրականացված հետազոտությունը ցույ է տվել, որ քրքում համեմունքի հիմնական նյութը՝ քուրքումինը ազդում է հայտնի Պրոզակ հակադեպրեսանտ նման: Հետազոտության մասնակիցները բաժանվել են երեք խմբի ՝ առաջինը ընդունել է 500 մգ  քուրքումին օրական երկու անգամ, երկրորդը՝  Prozac-ի դասական դեղաչափ: Երրորդ խումբն ընդունել է երկու դեղերի համակցություն: Վեց ամիս անց քուրքումինը բուժել է դեպրեսիայի ախտանիշները նույնքան արյդյունավետ, որքան Prozac-ը:

SAMe. S- ադենոզիլմեթիոնին (S -ԱՄ) օրգանիզմի միակ բնական միացությունն է, եւ շատ գիտական հետազոտություններ ցույց են տվել, որ S –ԱՄ հավելումը նվազեցնում է  օստեոարթրիտի աշխանիշները:  Մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ հոդերի ցավի եւ այտուցվածության թեթեւացման համար դա նույնքան արդյունավետ է եղել, որքան ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները (ՈՍՀԴ), ինչիպիսին են իբուպրոֆենը եւ նապրոքսենը: Երկամսյա հետատության ավարտին եկան եզրակացության, որ  SAMe.-ի օրական դեղաչափը ՝ 1200մգ՝ ցավի թեթեւացման համար նույնքան արդյունավետ է եղել, որքան Celebrex դեղամիջոցը: Բացի այդ, հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ SAMe անցկացնում է դեպրեսիան: Հետազոտության  անալիզները  բացահայտել են, որ այն նույնքան արդյունավետ է, որքան դասական եռցիկլին հակադեպրեսանտները, որոնց թվին է պատկանում դեպրեսիայի ախտանշանների նվազեցման համար օգտագործվող Elavil-ը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել