• Latest news

13-ամյա աղջիկը 8 ամիս շարունակ թաքցրել է 2.7 կլիոգրամանոց կրծքագեղձի ուռուցքը

30 մայիսի, 2015  17:43

 

13-ամյա աղջիկը, ում անունը չի նշվում, կրծքգեղձի հսկայական ուռուցք ուներ՝ գնդակի չափ, որը թաքցնում էր շուրջ վեց ամիս:

Ինչպես հայտնում են գիտնականները, որոնց՝ այս դեպքին նվիրված հոդվածը լույս է տեսել BMJ Case Reports ամսագրում, աղջկա ձախ կուրծքը սկսեց շատ արագ աճել, երբ նրա մոտ սեռահասունացում սկսվեց: Երբ նա, ի վերջո, դիմեց Ուելսի կլինիկաներից մեկը, բժիշկները նրա կրծքի մեջ հսկայական ուռուցք գտան՝ 35-ը 20-ի սանտիմետր: Ինչ-որ ձեւով աղջիկը կարողացավ թաքցնել ուռուցքը ծնողներից, դպրոցի ուսուցիչներից, եւ համադասարանցիներից 8 ամիս շարունակ:

Սկզբում գիտնականները սարկոմա կասկածեցին, եւ մի քանի հետազոտություն անցկացրեցին ռենտգեն, բիոպսիա, արյան անալիզ: Սակայն անալիզների պատասխանները բացառեցին քաղցկեղը եւ այդ ժամանակ բժիշկները պսեվդոանգիոմատոզ ստրոմալ հիպերպլազիա ախտորոշեցին՝ բարորակ ուռուցք, որի դեպքում փափուկ հյուսվածքների բջիջները սկսում են շատ արագ աճել:

Քանի որ ուռուցքը շատ մեծ էր, բժիշկները որոշեցին հեռացնել այն: Սակայն այստեղ մի շարք բարդություններ կային: Բժիշկները մտավախություն ունեին, որ վիրահատությունը կարող է խանգարել կրծքի հետագա զարգացմանը: Աղջկան ու նրա ծնողներին հայտնեցին հնարավոր բարդացումների մասին, սակայն նրանք որոշեցին հեռացնել ուռուցքը:

Բավականին բարդ վիրահատության ընթացքում բժիշկները հեռացրեցին 2.7 կիլոգրամանոց ուռուցքը՝ կարողանալով, միեւնույն ժամանակ, պահպանել կրծքագեղձի առողջ բջիջները: Բժիշկների խոսքով՝ դա ամենամեծ ուռուցքն էր, որը նրանք երբեւէ տեսել են երեխայի մոտ:

Աղջկան հետվիրահատական շրջանի ընթացքում բարդություններ ի հայտ չեկան: Վիրահատությունից արդեն մեկ տարի է անցել, եւ հետազոտությունները ցույց են տալիս, որ աղջկա կուրծքը բնականոն կերպով զարգանում է: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել