• Latest news

Աղջկա աչքերը սոսնձվել էին անորակ կոսմետիկայի պատճառով

29 մայիսի, 2015  16:42

Կոսմետիկայի վրա տնտեսելու 28-ամյա աղջկա ցանկությունը արդյունքում շատ թանկ նստեց նրա վրա: Նրա աչքերը սոսնձվեցին:

Երբ անգլիացի Ռոուզի Ֆերրին իմացավ, որ Dior-ը սահմանափակ քանակությամբ աչքի նոր կոսմետիկայի շարք է արտադրել, կինը սկսեց այն փնտրել eBay կայքում: Շուտով նրա ջանքերը հաջողությամբ պսակվեցին: Ի ուրախություն  Ռոուզի՝ նա միանգամից գտավ կոսմետիկան համացանցում եւ պարզեց, որ դրա արժեքը համացանցում 15 ֆունտով ավելի էժան է:

Երբ նա բացեց կոսմետիկայի տուփը, հայտնաբերեց, որ փաթեթավորման վրա չինական մաքսատան դրոշմակնիք կա: Բացի այդ՝ փաթեթավորման մեջ չկար Dior-ի թավշյա փոքրիկ պարկը, ինչպես նաեւ հատուկ փոքրիկ տուփը: Չնայած դրան՝ Ռուզը ամեն դեպքում որոշեց օգտագործել կասկածելի այս կոսմետիկան:

Նույն երեկո աղջկա մոտ քոր սկսվեց աչքերի հատվածում, իսկ հաջորդ առավոտ նա չկարողացավ բացել աչքերը, քանի որ թարթիչները սոսնձվել էին: Պարզվեց, որ աչքերը այտուցվել են, եւ ծածկվել կարմիր կետերով: Երեք շաբաթ շարունակ աղջիկը տառապում էր հանկարծակի ի հայտ եկած աչքերի այս խնդիրներով եւ այնպիսի տեսք ուներ, ասես դեմքի այս հատվածում այրվածք էր ստացել: Կինը տարավ իր գնած կոսմետիկան խանութ, որտեղ էլ Dior-ի ներկայացուցիչը հայտնեց, որ այդ կոսմետիկան կեղծ է: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել