• Latest news

Ալկոհոլի եւ կանեփի համատեղ օգտագործումը վտանգավոր է կյանքի համար

29 մայիսի, 2015  21:44

Շատերը մտածում են, որ ալկոհոլի ցանկացած տեսակի եւ կանեփի համատեղ օգտագործումը ավելի ինտենսիվ է դարձնում թմրանյութի պատճառած հաճույքը: Բժիշկները պնդում են, որ ալկոհոլի ու կանեփի համակցումը հանդերձյալ աշխարհի ուղեգիր է:

Բանն այն է, որ ալկոհոլի եւ կանեփի համատեղ օգտագործումը հանգեցնում է նրան, որ տետրահիդրոկաննաբինոլի (հոգեմետ ազդեցության բաղադրիչ) պարունակությունը մարդու արյան մեջ կտրուկ աճում է: Դա հաջողվեց պարզել National Institutes of Health-ի բժիշկ Մերիլին Հուեստիսի ձեռնարկած հետազոտության շրջանակներում: Փարձարկումների ընթացքում 19 մարդ ալկոհոլ կամ մարիհուանա էին ստանում, կամ էլ՝ երկուսը միասին, որոշ մարդիկ էլ պլացեբո էին ստանում:

Գիտնականների խոսքով՝ ինչպես մարիհուանան, այնպես էլ ալկոհոլը նպաստում են ՃՏՊ-ների հավանականության աճին, իսկ այս նյութերի համակցումն էլ ավելի հավանական է դարձնում դրանք: Մարիհուանայի ազդեցության տակ գտնվող վարորդը իրեն ամենակարող է զգում եւ մոռանում է զգուշավորության մասին: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել