• Latest news

Գիտնականները հերքում են. ընկերքն ուտելը օգտակար չէ

8 հունիսի, 2015  11:40

Վերջերս երիտասարդ մայրերի շրջանում աճել է սեփական ընկերքն ուտելու միտումը: Կանայք համոզված են, որ դա թույլ է տալիս ազատվել հետծննդաբերական դեպրեսիայից եւ ավելացնում կրծքի կաթի քանակը: Սակայն ԱՄՆ Հյուսիս-Արեւմտյան համալսարանի մասնագետները պնդում են, որ դա ոչ մի առավելություն չի տալիս:

Սեփական ընկերքն ուտելը պլացենտոֆագիա է կոչվում: Դրա հետեւորդները համոզված են, որ այս օրգանը կարող է լրացնել օրգանիզմի վիտամինների ու միներալների պակասը, մաշկն ավելի էլաստիկ դարձնել, մեղմել ցավը, ինչպես նաեւ ամրապնդել կապը փոքրիկի հետ: Ընկերքն ուտում են հում վիճակում, եփում կամ դրանից դեղահաբ են ստեղծում (գոյություն ունեն նույնիսկ ընկերքը դեղորայքի վերամշակող հատուկ ընկերություններ):

Օրինակ, մանկաբարձուհի Կլաուդիա Բուկերը ինքն է իր իր պացիենտների համար այդպիսի դեղահաբեր պատրաստում մի քանի հարյուր դոլարի դիմաց: Այս պրոցեսն ավելի շատ խոհարարի աշխատանք է հիշեցնում, քան գիտնականի: Կլաուդիան մաքրում է օրգանը, քամում դրանից արյունը եւ թողնում է որ այն չորանա մի գիշերվա ընթացքում հատուկ սարքավորման մեջ: Այնուհետեւ նա մանր կտրատում է ընկերքը եւ աղում այն: Պատրաստի փոշին լցնում է հատուկ փոքրիկ կապսուլաների մեջ: Այս տեխնիկան Կլաուդիան փոխառել է չինական բժշկությունից:

Ընկերքը ծննդաբերությունից հետո ուտելը գուցե եւ մոդայիկ է, սակայն կանայք դրանից որեւէ օգուտ չեն ստանում, այլ, ընդհակառակը՝ բացառված չէ, որ այն միայն վնասակար է առողջության համար: Այս օրգանն իսկապես շատ երկաթ է պարունակում, հղիության 40 շաբաթների ընթացքում այն ապահովում է պտուղն անհրաժեշտ բոլոր նյութերով, թթվածնով ու հորմոններով: Սակայն ընկերքը նաեւ ֆիլտրի դեր է կատարում՝ ներծծելով երեխայի կենսագործունեության արգասիքները, ինչպես նաեւ պաշտպանելով նրան տոկսիններից եւ վիրուսներից, որոնք էլ մնում են ընկերքի հյուսվածքներում: Եվ հենց այս բոլոր վնասակար նյութերն են մայրերը հետո ուտում:

«Պլացենտոֆագիայի օգտակարության մասին պնդումները հիմնվում են կանանց սուբյեկտիվ զգացումների վրա, համակարգային որեւէ հետազոտություն այս ոլորտում դրանք չի հաստատել», - զգուշացնում է հետազոտության համահեղինակ Կրիստալ Կլարկը:

Պլացենտոֆագիա ընտրելով՝ կանայք կարող են վնասել ոչ միայն իրենց, այլ նաեւ իրենց երեխաներին: Պետք է զգույշ լինել, քանի որ այն ամենը, ինչ նրանք ուտում են, փոխանցվում է փոքրիկներին կրծքի կաթի հետ: Բժիշկները կոչ են անում լրատվամիջոցներից ստացած տեղեկությունների հիման վրա սեփական եզրակացությունների չգալ, փոխարենը պետք է ուշադիր լինել բժշկի խորհուրդների եւ պաշտոնական գիտական տվյալների նկատմամբ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել