• Latest news

Քիմ Քարդաշյանն ընտրել է ապագա երեխայի սեռը ԱՄԲ-ի ժամանակ

25 հունիսի, 2015  15:41

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը եւս մեկ երեխա են սպասում՝ այս անգամ տղա: Ինչպես հայտնում են արեւմտյան լրատվամիջոցները, երեխայի սեռը զույգի համար գաղտնիք չէր: ԱՄԲ պրոցեդուրայի ժամանա նրանք որոշել են իմպլանտացել միայն արական սեռի էմբրիոնները:

Ինչպես հայտնում է Us Weekly անհայտ աղբյուրը, Քանյեն շատ է սիրում իր դստերը, սակայն կցանկար նաեւ որդի ունենալ, իսկ Քիմն էլ ուզում է երկու սեռի երեխա ունենալ:

Ինքը Քիմը հերքում է ԱՄԲ-ի ժամանակ երեխայի սեռն ընտրելու մասին լուրերը: Ամեն դեպքում՝ բժիշկների վերաբերմունքը սեռի այսպիսի ընտրության նկատմամբ հիմնականում բացասական է: Շատ կլինիկաներ ընդհանրապես հրաժարվում են ԱՄԲ թեկնածուներին իմպլանտացվող էմբրիոնների սեռի մասին տեղեկատվություն, իսկ երբեմն էլ ընդհանրապես չեն պարզում, թե ինչ սեռի են դրանք:

FoxNews.com-ը ներկայացնող բժիշկ Մաննի Ալվարեզը, օրինակ, կտրականապես դեմ է երեխայի սեռի ընտրության պրակտիկային, մանավանդ երբ դրա համար բժշկական ցուցումներ չկան (օրինակ, եթե ընտանիքում ժառանգական հիվանդություն կա, որով հիվանդանում են միայն երեխաները, ծնողները կարող են աղջիկ ուզենալ):

Ժառանգական այսպիսի հիվանդություն է, օրինակ, Ռետի համախտանիշը, որով տառապում են միայն աղջիկները: Սա ծանր հիվանդություն է, որը ախտահարում է նյարդային համակարգն ու հանգեցնում է քայլելու, ձեռքերը շարժելու եւ մտավոր զարգացման խնդիրներին:

Մեկ այլ ժառանգական հիվանդություն է Ալպորտի համախտանիշը, որը հանդիպում է միայն տղաների մոտ եւ ավելի ծանր է ընթանում: Այս հիվանդության դեպքում մարդու մոտ երիկամների հետ խնդիրներ են սկսվում, նա կարող է կորցնել տեսողությունը, լսողությունը, այլ խնդիրներ ունենալ:

Մի շարք այլ հիանդություններ (օրինակ, հեմոֆիլիան) եւս հանդիպում են միայն տղամարդկանց մոտ:

Բժիշկ Ալվարեզի խոսքով՝ այն փաստարկները, որ Քիմն ու Քանյեն ցանկանում էին «բալանսավորել» ընտանիքը, շատ թույլ է, քանի որ հարմոնիան ընտանիքում կախված չէ երեխաների սեռից, այլ կախված է սիրուց, հոգատարությունից, կրթությունից եւ մի շարք այլ կարեւոր հանգամանքներից: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել