• Latest news

Հայաստանում պետք է բժիշկների լիցենզավորում սահմանվի

3 հուլիսի, 2015  15:22

Բժշկության եւ բժշկական կրթության նկատմամբ Հայաստանում ընդունված մոտեցումները պետք է փոփոխել: Ցանկալի է երկրում բժիշկների լիցենզավորում ու ակրեիդիտացիա սահմանել: Այս կարծիքը NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց Ռաֆֆի Ավիտսյանը՝ Cleveland Clinic Foundation (ԱՄՆ)–ից:

Բժիշկ Ավետիսյանը Հայաստան է ժամանել 4-րդ միջազգային բժշկական համաժողովին մասնակցելու համար: Բժիշկը հանդես եկավ երեք դասախոսություններով, որոնցից մեկը վերաբերվում էր բժշկական կրթության մոտեցումների վերանայմանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում կան շատ փորձառու ու տաղանդավոր բժիշկներ, որոնք կարող են ոչ միայն բուժել ու վիրահատել, այլ նաեւ դասավանդել: Սակայն կարեւոր է, որ Առողջաապահության նախարարությունն ու բժշկական համալսարանը հանագործակցեն, իսկ համալսարանն ավարտող ուսանողը ստանա ոչ միայն դիպլոմ, այլ նաեւ լիցենզիա, որը կհաստատի, որ ԱՆ-ն նրան որպես բժիշկ է ճանաչում: Ավելին՝ անեստեզիոլոգի խոսքով՝ բժշկական համակարգը բացրձակապես արդյունավետ չէ:

Ռաֆի Ավիտսյանը նշեց նաեւ, որ Հայաստանն արդեն պատրաստվում է գնալ լիզենցավորումը ներմուծելու ճանապարհով, եւ դա շատ կարեւոր քայլ է, որը եւս կնպաստի երկրում շարունակական բժշկական կրթության զարգացմանը:

Շատ մասնագետներ մտավախություն են հայտնում, որ բժիշկների լիցենզավորման ինստիտուտիամ այլ ոչ կլինիկայի ներմուծումը իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, եւ լիցենզիա, հնարավոր է, ստանան այն մարդիկ, որոնք անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ չունեն, փոխարենը ունեն կապեր ու փող: Ռաֆֆի Ավիտսյանի խոսքով՝ այսպիսի ռիսկեր, իհարկե, կան՝ այնպես, ինչպես բոլոր այլ ոլորտներում, սակայն դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել լիցենզավորումից եւ ոչինչ չձեռնարկել:

«Ռիսկեր կան միշտ, սակայն դա չի նշանակում, որ պետք է խոչընդոտել այս գործընթացը: Կոռուպցիոն ռիսկեր նաեւ այսօր՝ գործող համակարգի պարագայում», - նշեց մասնագետը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել