• Latest news

Ճապոնուհիները՝ աշխարհի ամենաերկարակյաց կանայք

31 հուլիսի, 2015  11:45

Ճապոնիայում վերջին տարվա ընթացքում կյանքի միջին տեւողությունը կրկին աճել է: Ճապոնիայի աշխատանքի, առողջապահության ու բարեկեցության նախարարության տվյալներով՝ ճապոնացիների կյանքի միջին տեւողությունը աճել է 0.29 տարով եւ կազմել 80.5 տարի: Իսկ կանանց կյանքի տեւողությունը աճել է 0.22-ով եւ այժմ կազմում է 86.83 տարի:

Ստացվում է, որ ճապոնուհիները ապրում են այլ երկների բնակչուհիներից ավելի երկար: Իսկ ահա ճապոնացի տղամարդիկ այս ցուցանիշով զիջում են միայն իսլանդացի տղամարդկանց (80.8 տարի): Ամեն դեպքում, մասնագետները չեն բացառում, որ ճապոնացիների կյանքի տեւողությունը կշարունակի աճել նաեւ ապագայում:

Առաջին անգամ ճապոնուհիների կյանքի տեւողության ցուցանիշը գերազանցեց 80 տարեկանը դեռեւս 1984-ին: Այդ ժամանակներից ի վեր՝ այսինքն, 26 տարվա ընթացքում, նրանք առաջինն էին աշխարհում: Առաջին տեղը նրանք զիջեցին ուժեղ երկրաշարժի ու ցունամիի պատճառով, որոնք տեղի ունեցան երկրում 4 տարի առաջ: Սակայն արդեն 2012-ին ճապոնուհիները կրկին ամենաերկարակյաց կանայք դարձան: Տղամարդիկ ոչ պաշտոնական այս մրցակությունում դեռեւս հետ են մնում, նրանց միջին տեւողությունը գերազանցեց 70 տարին 1971 թվականին, իսկ 80-ամյա ցուցանիշը ճապոնացիները գերազանցեցին երկու տարի առաջ:

Ի դեպ, 2013-ի տվյալներով՝ կյանքի միջին տեւողությունը Հայաստանում եւս աճել է՝ կազմելով 74.8 տարեկան: Կանանց կյանքի միջին տեւողությունը կազմում է 77.9, տղամարդկանց՝ 71.5: Ճապոնացիների մենք, իհարկե, դեռեւս շատ ենք զիջում:

Հիշեցնենք, որ կյանքի տեւողության ամենացածր ցուցանիշները արձանագրվել են Սվազիլենդում, որտեղ կյանքի միջին տեւողությունը կազմում 39.6 (կանայք՝ 39.4, տղամարդիկ՝ 39.8):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել