• Latest news

Հասարակությունը դեռեւս չի ընդունում հաշմանդամություն ունեցող մարդկանց հանգստի եւ ուսման իրավու՞նքը

31 հուլիսի, 2015  17:23

Հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ վերաբերմունքը նկատելիորեն փոխվել է վերջին տարիներին, սակայն որոշ խնդիրներ դեռեւս կան: Մասնավորապես, հասարակությունը դեռեւս չի ընկալում, որ սահմանափակ կարողություններով մարդիկ եւս հանգստի կարիք եւ ամառային արձակուրդը հետաքրքիր անցկացնելու իրավունք ունեն: Բացի այդ՝ կրթության եւ վերարտարդողական բժշկության ոլորտում եւս խնդիրներ կան: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց հաշմանդամություն ունեցող երեխաների օգնության «Էխո» կենտրոնի տնօրեն Սերյոժա Օհանջանյաը:

Խոսելով սահմանափակ կարողություններով երեխաների հանգստի մասին՝ Սերյոժա Օհանջանյանը հիշեց մի տհաճ պատմություն, որը վերջերս էր Հայաստանում տեղի ունեցել:

Երեւանի դպրոցներից մեկում ամառային ճամբարը համաձայնվեց ընդունել երկու եղբայրներից մեկին՝ հաշմանդամություն չունեցողին: Իսկ ձեռքի հետ խնդիր ունեցող երեխային հրաժարվեցին ընդունել: Երբ ծնողները հետաքրքրվեցին, թե ինչն է խտրական այս վերաբերմունքի պատճառը, նրանց պատասխանեցին, որ երեխան ձեռքի հետ խնդիրներ ունի եւ չի կարող լիարժեք մասնակցել ամառային ճամբարի կյանքին:  Իրականում երեխայի խնդիրը աննշան էր եւ չէր խանգարի նրան հանգստանալ ու խաղալ ընկերների հետ:

Բացի այդ՝ սահմանափակ կարողություններով երեխաների հանգստի համար Հայաստանում պարզապես պայմաններ չկան http://med.news.am/arm/news/6991/hayastanum-hashmandamutyun-unecox-mardkanc-hamar-hangsti-paymanner-chkan.html: Հանգստյան տների եւ հոթելների մեծ մասը պարզապես անհարմար են այս մարդկանց համար:

Ինչ վերաբերվում է կրթությանն ու վերարտարդողական բժշկությանը, ինչպես նշեց Սերյոժա Օհանջանյանը, շատերը Հայաստանում դեռեւս չեն հասկանում, որ վերարտադրողական բժշկության ծառայությունների կարիք կարող են ունենալ բոլորը՝ նաեւ սահմանափակ կարողություններով մարդիկ: Ուսման ոլորտում գործերը մի փոքր ավելի լավ են: Հասարակությունը արդեն հասկանում է, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ եւս ցանկանում են եւ կարող են կրթություն ստանալ: Չնայած դրան՝ սահմանափակ կարողություններով ուսանողների թիվը Հայաստանի բուհերում դեռեւս շատ փոքր է: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել