• Latest news

Այսօր մեկնարկում է կրծքով կերակրելու Համաշխարհային շաբաթը

1 օգոստոսի, 2015  11:34

Այսօր՝ օգոստոսի 1-ին, մեկնարկում է կրծքով կերակրելու Համաշխարհային շաբաթը (World Breastfeeding Week), որը կտեւի մինչեւ օգոստոսի 7-ը: Շաբաթը նշվում է աշխարհի ավելի քան 170 երկրներում ԱՀԿ նախաձենությամբ, դրա նպատակն է՝ տեղեկացնել կանանց երեխայի առողջության համար կրծքով կերակրելու կարեւորության մասին:

Միջոցառումը համակարգող կազմակերպության՝ կրծքով կերակրելուն աջակցող Համաշխարհային ալյանսի տվյալներով՝ կրծքով կերակրելը լավագույն միջոցն է՝ նորածին երեխաներին անհրաժեշտ սնուցող նյութերով ապահովելու համար: Բացի այդ՝ շատ հետազոտություններ ցույց տվեցին, որ այն երեխաները, որոնց առնվազն մեկ տարի կերակրել են կրծքով, ավելի խելացի են լինում եւ ավելի հարմարվող՝ արհեստական կերով սնվող երեխաների համեմատ:  

ԱՀԿ-ն տվյալ պահին խորհուրդ է տալիս կերակրել կրծքով երեխային մինչեւ նրա 6 ամիսը լրանալը, իսկ դրանից հետո՝ շարունակել կրծքով կերակրելը՝ արհեստական կերերի հետ այն համակցելով: Բացի այդ՝ ԱՀԿ մասնագետները նշում են, որ կրծքով կերակրելը պետք է սկսել ծննդաբերությունից հետ առաջին մեկ ժամվա ընթացքում:

Հայաստանում կրծքով կերակրելը խթանելու միջոցառումներին ու ոլորտում եղած խնդիրներին կարելի է ծանոթանալ NEWS.am Medicine –ի նյութերից (մաս 1եւ մաս 2 ):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել