• Latest news

Արմավիրի մարզում արձանագրվել է սիբիրյան խոցի երկու դեպք

4 օգոստոսի, 2015  21:17

ՀՀ առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արտամեդ համայնքի 2 բնակիչ սիբիրյան խոց կասկածելի ախտորոշմամբ դիմել է Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղից հոսպիտալացվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Հիվանդների մոտ նախնական ախտորոշվել է սիբիրյան խոց: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Կատարվել են նմուշառումներ և ախտորոշման վերջնական հաստատումը պարզ կլինի լաբորատոր հետազոտությունների արդյունքում:

Տեղում իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդները հուլիսի 24-ին գտնվել են Վրաստանի Նինոծմինդա տարածաշրջանում, որտեղ գնել են միս: Մսեղիքի մշակման, արդյունքում մեկ շաբաթվա ընթացքում, հիվանդների ձեռքերի վրա նկատվել են վերքեր, որի կապակցությամբ դիմել են բժշկական օգնության:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ճշտվել են մսեղիքի հետ առնչություն ունեցած բոլոր անձինք, նրանց նկատմամբ կազմակերպվել է բժշկական հսկողություն, տնային օջախում կազմակերպվել է ախտահանում:

Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայությանը, որոնց հետ համատեղ կազմակերպվել են բոլոր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները:

Աշխատանքները շարունակվում են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել