• Latest news

Նույնասեռականություն. Շրջակա միջավայրն արդյո՞ք նպաստում է դրա տարածմանը

24 օգոստոսի, 2015  23:37

Նույնասեռականության հակումն արդյոք գենետիկ շեղո՞ւմ է, թե ի հայտ է գալիս շրջակա միջավայրի ազդեցությամբ: Այդ հարցի շուրջ իր պատկերացումներն է ներկայացրել սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը:

Մասնագետի խոսքով, նույնասեռականության ի հայտ գալու մեխանիզմներն առայժմ մինչեւ վերջ բացահայտված չեն. ոչ ոք չգիտե`արդյո ՞ք նույնասեռականությունը գրանցված է մարդու գեներում, թե ձեռքբերովի առանձնահատկութուն է: Բայց փաստ է, որ շրջակա միջավայրը եւ «գովազդը» կարող են որոշակի դեր խաղալ եւ նպաստել նույնասեռական կողմնորոշման զարգացմանը հատկապես այն մարդկանց մոտ, որոնք դեռ զարգանում են եւ չեն ճշտել իրենց սեռական կողմնորոշումը:

Այդ առումով խոցելի են 13-18 տարեկան պատանիները. եթե նրանց մոտ դեռ  չի ձեւավորվել հետերոսեքսուալ հստակ կողմնորոշում, շրջակա միջավայրը կարող է ազդել դրա վրա եւ փոխել այն հետագա ամբողջ կյանքի համար:

Ինչպես նշել է սեռաբանը, եթե նման դեռահասները տեղեկություն են ստանում նույնասեռականության մասին կամ, օրինակ, դրա վերաբերյալ ֆիլմ են դիտում, սկսում են իրենք իրենց հարց տալ՝ արդյոք չունե՞ն նման հակում: Ցանկանալով իրենց հարցին պատասխան գտնել, նրանք հաճախ սեռական կապի մեջ են մտնում իրեն սեռի ներկայացուցչի հետ, ինչը հանգեցնում է հետագա նույնասեռականության զարգացմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է