• Latest news

Աշխարհում գրեթե 47 միլիոն մարդ տառապում է տկարամտությամբ

26 օգոստոսի, 2015  11:51

Այս պահին աշխարհում գրեթե 47 միլիոն մարդ ապրում է դեմենցիայով՝ տկարամտությամբ, հայտնում են Alzheimer’s Disease International-ի հետազոտողները։ Համեմատության համար ասենք, որ 2009 թ․ դեմենցիայով ընդամենը 35 միլիոն մարդ է տառապել։

Գիտնականները նաեւ նախազգուշացնում են, որ եթե բժշկության մեջ այս բնագավառում առաջընթաց չլինի, ապա այս հիվանդությամբ տառապող մարդկանց թիվը յուրաքանչյուր քսան տարին մեկ կկրկնապատկվի։

Հետազոտողների  հրապարակած զեկույցը հայտնում է այն մասին, որ դեմենցիայով տառապող մարդկանց 58 տոկոսը ապրում է զարգացող երկրներում։ Նրանց խոսքով՝ մինչեւ 2050 թ․ հիվանդների գրեթե կեսը կլինի Ասիայի բնակիչ։ Ակնկալվում է, որ բնակչության ծերացմանը զուգահեռ նրանց թիվը   կաճի, իսկ բժիշկներն ամեն տարի նորանոր դեպքեր կբացահայտեն։ Իսկ առայժմ ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում տարեկան գրանցվում է դեմենցիայի 7․7 միլիոն նոր դեպք։

Փորձագետների գնահատականներով՝ դեմենցիայի բուժման արժեքը երեք տարվա ընթացքում կարող է հասնել 1 տրիլիոն դոլարի։ Նրանք կոչ են անում կառավարություններին նոր օրենքներ ընդունել հիվանդների բուժման պայմանների բարելավման նպատակով։

Առայսօր դեմենցիայի ոչ մի բուժում չկա, իսկ բոլոր հասանելի դեղամիջոցները ուղղված են միայն ախտանիշների ժամանակավոր վերացմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է