• Latest news

Աշխարհում առաջին անգամ բժիշկները տղամարդու մարմնին բիոնիկական սեռական անդամիկ են կարել

26 օգոստոսի, 2015  23:43

Աշխարհում առաջին անգամ վիրաբույժները տղամարդու մարմնին սեռական օրգանի բիոնիկական իմպլանտ են ամրացրել. տղամարդու վերարտադրողական օրգանները վնասվել էին վթարի հետեւանքով: Դրա շնորհիվ Մեծ Բրիտանիայի 43-ամյա բնակիչ Մուհամեդ Աբադը, որը ստիպված էր կույս մնալ, կկարողանա սեռական կյանքով ապրել եւ ընտանիք ստեղծել:

Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, աշխարհում առաջին բիոնիկական սեռական անդամի տեր դարձած Մուհամեդ Աբադը պահակ է աշխատում: Վեց տարեկան հասակում Աբադը բեռնատարի տակ էր ընկել եւ վթարի հետեւանքով կորցրել էր սեռական անդամը եւ ձվարաններից մեկը: Միայն երեսուն տարի անց բժիշկները ձեռնարկեցին տղամարդուն նոր կյանքի վերադարձնելու բացառիկ նախագիծը եւ սկսեցին փոխպատվաստման համար աճեցնել օրգանը:

Այժմ բժիշկների վարպետության շնորհիվ նա նոր օրգան է ստացել, որը ստեղծված է ինչպես կենդանի մարմնանյութից, որը նրա ձեռքից է վերցվել, այնպես էլ արհեստական նյութերից: Այդ կառույցի առանցքում տղամարդիկ տեղադրել են կիսաավտոմատ իմպլանտ, որը օրգանին էրեկցիա ունենալու հնարավորություն է տալիս: Բժիշկները համոզված են, որ մինչ այժմ կույս մնացած Աբադն այժմ կկարողանա ոչ միայն ամբողջական սեռական գործողություն կատարել, այլեւ բնական եղանակով երեխաներ ունենալ:

Արհեստական սեռական օրգանը կառավարվում է կոճակների օգնությամբ, որով կարգավորվում է հեղուկով լեցուն պահեստի վիճակը: Հեղուկը լցված է իմպլանտի մեջ էրեկցիայի նմանակման համար: Այդ սարքը կարվել է տղամարդու փորատակին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել