• Latest news

Խունկը կարող է ծխախոտից ավելի թունավոր լինել

27 օգոստոսի, 2015  23:48

Տանը եւ եկեղեցիներում այրվող խունկը կարող է ձեր առողջությունն ավելի մեծ վտանգի ենթարկել, քան ծխախոտը, որովհետեւ խնկի ծխի մեջ թունավոր մասնիկներ կան: Այդ մասին պատմում են Հարավ-Չինական տեխնոլոգիական համալսարանի փորձագետները:

Խունկ ծխելը Հնդկաստանի եւ Ասիայի այլ հատվածների շատ ընտանիքներում եւ տաճարներում ընդունված սովորույթ է: Այն օգտագործվում է ոչ միայն կրոնական նպատակների համար, այլեւ` որպես անուշահոտության տեսակ: Այրման ընթացքում խնկի մասնիկները օդ են նետվում, որի միջոցով հայտնվում են նաեւ թոքերում: Հետազոտողները գնահատել են այն վտանգը, որ կարող է իրենից ներկայացնել տանը խնկի (ագարի եւ սանդալի ծառի փայտանյութից պատրաստված) օգտագործումը եւ ստացված արդյունքները համեմատել են ծխախոտի ծխի վերաբերյալ հիմնական հետազոտությունների տվյալների հետ:

Կենդանիների վրա արված հետազոտությունները ցույց էին տվել, որ խունկը քիմիական այնպիսի նյութեր է պարունակում, որոնք ի վիճակի են փոփոխել գենետիկական նյութը, հետեւաբար` ի վիճակի են մուտացիաներ առաջացնելու: Այսպիսով` խունկը ավելի է ի վիճակի մուտացիաներ առաջացնել , ցիտոտոքսիկ եւ գենոտոքսիկ ազդեցություն ունենալ, քան ծխախոտը: Դա նշանակում է, որ խունկը օրգանիզմի բջիջների եւ նրանց գենետիկ նյութի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան ծխախոտի ծուխը:

Հետազոտողները հույս ունեն, որ ստացված արդյունքները կօգնեն ավելի լավ հասկանալ եւ վերահսկել այն վտանգները, որ իրենից ներկայացնում է տանը անուշահոտ նյութեր այրելը, ինչը հնարավորություն կտա կրճատել ծխի ազդեցությունը մարդկանց վրա:

Այդ հետազոտության մասին հաղորդվել է Environmental Chemistry Letters ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել