• Latest news

Տղան, որը ծնվելու պահին թղթադրամի չափի էր, 3 տարեկանում քայլել է սովորել (ֆոտո)

31 օգոստոսի, 2015  13:47

3-ամյա Լեւի Ֆիլիպսը  թերհաս էր ծնված եւ ծնվելու պահին թղթադրամի չափի էր: Բժիշկներն ասում էին, որ առողջական բազմաթիվ խնդիրների պատճառով հազիվ թե ողջ մնա, իսկ եթե ողջ էլ մնա, հազիվ թե կարողանա քայլել, բայց երեխան բոլորին զարմացրել է. նա ոչ միայն ողջ է մնացել, այլեւս սկսել է քայլել: 

Երբ նրա մայրը հղիության 16-րդ շաբաթում էր, գերձայնային հետազոտության ընթացքում բժիշկները նկատեցին, որ պտուղը լավ չի զարգանում եւ իր չափերով նման է 9-շաբաթական սաղմի: Սակայն ապագա մայրիկը հրաժարվեց ընդհատել հղիությունը. նա  3 տարի փորձել էր հղիանալ եւ 6 անգամ վիժել էր, դրա համար էլ ասաց, որ ամեն ինչ կանի, որպեսզի այդ երեխան լույս աշխարհ գա:

Հղիության 26-րդ շաբաթում պտուղը ընդամենը 110 գրամ էր կշռում: Երբ հղիության 32-րդ շաբաթը եկավ, բժիշկները ստիպված եղան նրա կյանքը փրկելու համար արագ կարգով կեսարյան հատում  անել, թե չէ երեխան կարող էր մոր արգանդում մահանալ: Աշխարհ գալիս փոքրիկը ընդամենը 900 գրամ էր կշռում:

Նա ստիպված եղավ սրտի 3 վիրահատության դիմանալ, նաեւ աղիքների հետ կապված խնդիրներ ուներ ու բազմաթիվ վարակներ: Բայց, չնայած ամեն ինչին, նա ողջ մնաց: Ճիշտ է՝ իր տարիքի երեխաների համեմատ Լեւին դեռեւս չափերով փոքր է. արտաքինից նա մի տարեկանի է նման, բայց ապրելու մեծ կամք ունի, եւ մայրը հպարտանում է նրանով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել