• Latest news

Նիհարելն ու ֆիզիկական վարժությունները կարող են օգնել անպտղությունը բուժելիս

29 սեպտեմբերի, 2015  16:32

Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշով տառապող կանանց անպտղության դեմ պայքարում օգնում են կենսակերպի պարզագույն փոփոխությունները՝ ֆիզիկական վարժություններ, բալանսավորված սնունդ եւ քաշի կորուստ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ Փենսիլվանիայի պետական բժշկական քոլեջի հետազոտողները։

Նրանք հետազոտել են 18-40 տարեկան, ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցող 149 կանանց, որոնք ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի պատճառով բախվել են անպտղության խնդրին։ Նրանց բաժանել են 3 խմբի. առաջին խմբի կանայք 16 շաբաթ ամեն օր ընդունել են պերօրալ հակաբեղմնավորիչներ (ձվարանների պոլիկիստոզային համախտանիշ ունեցող կանանց որպես կանոն հակաբեղմնավորիչ հաբեր են նշանակում պտղաբերությունը բարելավելու համար), երկրորդ խմբի կանայք սահմանափակել են կալորիական սնունդը, մեծացրել են ֆիզիկական ակտիվությունը եւ խմել են քաշը նվազեցնող դեղեր, մյուս խումբը համատեղել է այս 2 մեթոդները։

Բուժման կուրսից հետո կանայք առաջին 4 ցիկլերի ընթացքում փորձել են հղիանալ։ Դա հաջողվել է փորձին մասնակցած առաջին խմբի 5 կանանց, երկրորդ խմբի 13 կանանց, իսկ երրորդ խմբում հղիացնել է 12 կին, որոնք փորձարկում էին  համակցված բուժումը։

«Կենսակերպը փոխելը ոչ միայն նպաստել է ավելորդ քաշի կորստին, այլ նաեւ բարելավել է նյութափոխանակությունը եւ կանանց առողջական վիճակն ընդհանուր առմամբ։ Օվուլյացիայի եւ հղիության համար նրանք ավելի մեծ շանսեր են ունեցել։ Առողջ կենսակերպն ու նիհարելը հաստատված միջոց է», - ասել է հետազոտության հեղինակ Ռիչարդ Լեգրոն։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Clinical Endocrinology & Metabolism ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է