• Latest news

Ցողունային բջիջները՝ տարիքային մակուլյար դեգեներացիայի բուժման նոր հույս

30 սեպտեմբերի, 2015  10:49

Մեծ Բրիտանիայի բժիշկները եւս մեկ քայլ են կատարել տարիքային մակուլյար դեգեներացիայի բուժման նոր մեդոթներ հայտնաբերելու ճանապարհին։ Նրանք սաղմնային ցողունային բջիջների միջոցով նոր մեթոդ են ստեղծել այդ հիվանդության բուժման համար։

Լոնդոնի Moorfields Eye ակնաբուժական կլինիկայի վիրաբույժներն արդեն նոր մեթոդով առաջին վիրահատությունն են կատարել. հիվանդը մի կին է եղել, որը տառապում էր ավելի քիչ տարածված, սակայն ավելի ագրեսիվ տարիքային մակուլյար դեգեներացիայից, որի դեպքում արյունատար անոթներից արտահոսք է տեղի ունենում։ Բժիշկները նշում են, որ այս մեթոդը կարող է օգտագործվել նաեւ չոր տեսակի մակուլյար դեգեներացիայի բուժման համար։

Վիրահատության ընթացքում վիրաբույժներն օգտագործել են էքստրակորպորալ բեղմնավորման կենտրոններից վերացրած սաղմնային ցողունային բջիջներ՝ պիգմենտային էպիթելի բջիջներ ստեղծելու եւ հետո աչքի վնասված հատվածում տեղադրելու համար։

Բժիշկների գնահատմամբ վիրահատությունը բարեհաջող է ընթացել, սակայն դեռ մի քանի ամիս պետք է արդյունքը գնահատելու համար։ Եվ իհարկե պետք են նոր հետազոտություններ արդյունավետությունը գնահատելու համար։

Տարիքային մակուլյար դեգեներացիան զարգանում է այն ժամանակ, երբ վնասվում են աչքի հետնամասի մի խումբ բջիջներ։ Դա ողջ աշխարհում բավականին տարածված  հիվանդություն է, այդ պատճառով, եթե նոր մեթոդի փորձարկումները հաջող ընթանան, ապա դա կարող է օգնել փրկել հարյուր հազարավոր մարդկանց տեսողությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել