• Latest news

Պլաստիկե սպասքը կարող է տղամարդկանց անպտղության պատճառ դառնալ

2 հոկտեմբերի, 2015  10:46

Այն տղամարդիկ, որոնք հաճախ են ջուր խմում պլաստիկե շշերից, կարող են անպտղության խնդիր ունենալ, քանի որ պլաստիկում պարունակվող քիմիկատները բացասաբար են ազդում սպերմատազոիդների շարժունակության վրա: Այս մասին հայտնում են շվեդական Լունդի համալսարանի մասնագետները:

Հետազոտության ժամանակ գիտնականները պարզել են, որ պլաստիկը պարունակում է այնպիսի նյութեր, ինչպիսիք են ֆտալատները՝ ֆտալաթթվի բաղկացուցիչները: Երբ պլաստիկե տարայում սնունդ, ջուր կամ հյութեր են պահվում, ֆտալատները թափանցում են դրանց մեջ, իսկ հետո էլ՝ մարդկանց օրգանիզմ:

Նախկին հետազոտությունները բազմիցս հաստատել են ֆտալաթթվի (որն ի դեպ պարունակվում է նաև եղունգների լաքում, հատակի որոշ ծածկույթներում, պատի պաստառներում ու մեզ շրջապատող շատ այլ առարկաներում)  բացասական ազդեցությունը առողջության՝ մասնավորապես էնդոկրին համակարգի վրա: Շվեդ գիտնականների աշխատանքը ապացուցել է դրա վնասակարությունը տղամարդկանց վերարտադրողական առողջության համար: Մասնավորապես հետազոտության մասնակիցների՝ 18-20 տարեկան 300 տղամարդու օրգանիզմի աշխատանքի ցուցանիշների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն երիտասարդները, որոնց արյան մեջ մեծ քանակության ֆտալատ է պարունակվում, սպերմատազոիդների շարժունակության խնդիրներ ունեին. նրանց սպերմատազոիդների միայն 46 տոկոսն էր կարողանում առաջ շարժվել:

Հիշեցնենք, որ վերջերս հենց տղամարդկանց անպտղությունն է դառնում ամուսնական զույգերի՝ երեխա չունենալու հիմնական պատճառը: Ըստ վերջին վիճակագրական տվյալների, զույգերի առնվազն 50 տոկոսի երեխա չունենալու պատճառը հենց տղամարդկանց խնդիրներն են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել