• Latest news

Ո՞ր տարիքում է ճիշտ սառեցնել ձվաբջիջները

6 հոկտեմբերի, 2015  01:54

 

 Ձվաբջիջները պետք է սառեցնել երիտասարդ տարիքում՝ մինչեւ 34 տարեկանը: Այդ դեպքում ապագայում դրանց օգնությամբ բեղմնավորելու եւ առողջ երեխա լույս աշխարհ բերելու հնարավորություններն առավել մեծ կլինեն: Այս մասին ասված է Քարոլինայի համալսարանի մասնագետների նոր հետազոտության մասին հոդվածում:

Գիտնականներն առաջին հերթին խորհուրդ են տալիս ձվաբջիջ սառեցնել քաղցկեղով հիվանդ երիտասարդ կանանց, որոնք պետք է քիմիաթերապիա կամ ճառագայթային թերապիա անցնեն: Արդյունքում, բուժվելուց հետո նրանք երեխա ունենալու հնարավորություն կունենան:

Սակայն ձվաբջիջների սառեցման տեխնոլոգիայով հետաքրքրվում են նաեւ առողջ կաայք, որոնք ինչ-ինչ պատճառներով երիտասարդ տարիքում երեխա չեն ունենում: Տարիքի հետ կանանց պտղաբերությունը նվազում է. դա սկսվում է 30 տարեկանից եւ առավել արագ տեղի ունենում 40 տարեկանին մոտ: Բացի այդ, որքան մեծ է կինը, այնքան մեծ է հղիության ժամանակ բարդությունների եւ պտղի մոտ զարգացման խնդիրների հավանականությունը:

Քլիվլենդի կլինիկայի մասնագետ Թոմասո Ֆալկոնը կանանց խորհուրդ է տալիս ձվաբջիջները սառեցնել մինչեւ 34 տարեկանը, առավելագույնը՝ 37 տարեկանում: «Հնարավոր է՝ դրանք երբեք Ձեզ պետք չգան, բայց եթե որոշեք ավելի ուշ ընտանիք կազմել, այդ ձվաբջիջները կարող են Ձեզ ապահովագրել»,- նշել է նա:

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ սառեցված ձվաբջիջների օգնությամբ երեխայի բեղմնավորումը չի մեծացնում ի ծնե խնդիրների վտանգը: Սառեցված ձվաբջիջի օգտագործմամբ բեղմնավորված առաջին երեխան լույս աշխարհ է եկել 1986 թվականին, իսկ 2012 թվականից ձվաբջջի սառեցումն ԱՄՆ-ում այլեւս փորձարարական գործընթաց չի համարվում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել