• Latest news

Բիսեքսուալ կանայք բիսեքսուալ տղամարդկանցից կրկնակի շատ են

6 հոկտեմբերի, 2015  11:59

Կանանց շրջանում բիսեքսուալ կողմնորոշումը կրկնակի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց շրջանում: Այս մասին են վկայում Մեծ Բրիտանիայում անցկացված հետազոտության արդյունքները:

Ըստ հետազոտության հեղինակների՝ բրիտանացիների 93 տոկոսը իրեն հեթերոսեքսուալ է համարում, 1.1 տոկոսը՝ հոմոսեքսուալ, ու 0.5 տոկոսը՝ բիսեքսուալ: Սակայն ուշագրավ է, որ հարցման մասնակիցների պատասխանները մեծամասամբ պայմանավորված էին նրանց տարիքով ու սեռով: Օրինակ երիտասարդներն ավելի հազվադեպ են իրենց հեթերոսեքսուալ համարում, քան տարեցները: 16-24 տարեկան երիտասարդների 2.6 տոկոսը ասում էին, որ իրենք գեյեր են, լեսբուհիներ, կամ բիսեքսուալներ, իսկ 65- անց մարդկանց ընդամենը 0.6 տոկոսն էր խոստովանում դա: Ավելին, իրեն բիսեքսուալ էր համարում հարցման մասնակցած կանանց 0.7 տոկոսը ու տղամարդկանց միայն 0.3 տոկոսը: Իսկ ահա միանշանակ հոմոսեքսուալ կողմնորոշման հարցում պատկերը մի փոքր այլ է: Տղամարդկանց 1.5 տոկոսն է ասում, որ իրենք գեյ են, իսկ կանանց ընդամենը 0.7 տոկոսն է իրեն լեսբուհի անվանում:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ բիսեքսուալների ու հոմոսեքսուալների թիվն ավելի մեծ է  պրոֆեսիոնալ գործունեությամբ կամ մենեջմենթով զբաղվողների, քան ֆիզիկական աշխատանք կատարողների շրջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել