• Latest news

Ֆիզիոթերապիան ո՞ր դեպքերում կարող է փոխարինել դեղամիջոցներին

13 հոկտեմբերի, 2015  14:20

Ֆիզիոթերապիան ու վերականգնողական բժշկությունը որոշ դեպքերում կարող են փոխարինել դեղորայքային բուժմանը, ընդ որում ոչ պակաս արդյունավետ: Շատ դեպքերում ֆիզիոթերապիան ու դեղորայքային բուժումը պետք է համատեղել:  NEWS.am Medicine-ի թղթակցի հետո զրույցում նման տեսակետ է հայտնել Բժշկական ռեաբիլիտացիայի ու կուրորտոլոգիայի ռուսական գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Շակուլան:

Նրա խոսքով, բուժման ֆիզիկական մեթոդներով դեղամիջոցների փոխարինումը բժշկության  կարեւոր ու հեռանկարային ուղղություններից է: Դեղագործական բիզնեսը մշտապես նորանոր դեղամիջոցներ է ստեղծում, որոնք մի շարք դեպքերում այնքան էլ անվտանգ չեն մարդու առողջության համար, նշեց մասնագետը: Իսկ ֆիզիկական բուժման մեթոդները, մասնավորապես ֆիզիոթերապիան, շատ դեպքերում կարող են արդյունավետորեն փոխարինել թանկարժեք դեղամիջոցներին:

Բնականաբար, դեղամիջոցները ֆիզիոթերապիայով փոխարինելը ոչ բոլոր դեպքերում է հնարավոր: Ինչպես նշեց մասնագետը, եթե խոսքը ինֆեկցիոն հիվանդությունների կամ սուր վիճակների մասին է, երբ մարդուն անհապաղ օգնություն է պետք, ֆիզիոթերապիան անօգուտ է, դեղամիջոցներ են պետք: Բայց երբ խոսքը վերականգնողական բուժման, ռեաբիլիտացիայի մասին է՝ ապա այս դեպքերում ֆիզիկական բուժման մեթոդների մասնաբաժինը պետք է գերազանցի դեղամիջոցային բուժման մասնաբաժնին:

Օրինակ ֆիզիոթերապիան ու ռեաբիլիտացիոն բժշկությունն անփոխարինելի են սրտանոթային հիավնդություններից հետո վերականգնվելու տեսակետից: Անկախ նրանից, թե որքան դեղորայք է մարդն ընդունել՝ միեւնույն է նրան  վերականգնողական թերապիա ու կենսակերպի փոփոխություն է պետք: Ֆիզիոթերապիան նաեւ հաճախ է օգտագործվում հենաշարժային ապարատի՝ թե բնածին, թե ձեռք բերովի հիվանդությունների՝ եւ  աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ու պաթոլոգիաների դեպքում: Հիվանդներին սովորեցնում են քայլել, ճիշտ կենսակերպ վարել ոււ իրենց հիվանդությունների պայմաններում կյանքի հնարավոր առավելագույն որակ ապահովել: Այդ ամենը միայն դեղամիջոցների օգնությամբ անելն անհնար է:

Հիշեցնենք, որ ֆիզիոթերապիան ու ռեաբիլիտացիոն բժշկությունը բժշկության առավել արագ զարգացող ուղղություններից  մեկն է, որի հիմնական խնդիրն է օգնել մարդկանց վերականգնվել հիվանդություններից հետո, նաեւ վերականգնել ֆիզիկական ու հոգեկան սահմանափակ հնարավորություններով մարդկանց աշխատունակությունն ու առողջությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել