Կոնքազդրային հոդի օստեոարթրիտով հիվանդների մոտ եղանակաի փոփոխության հետ ցավն ուժեղանում է, ցույց է տվել հոլանդացի գիտնականների երկամյա հետազոտությունը:
Պարզվել է , որ հետազոտության մասնակիցերի ցավերն ուժեղացել են խոնավության եւ մթնոլորտային ճնշման բարձրացման դեպքում:
Արթրոզով տառապում է մոտավորապես 27 միլիոն ամերիկացի: Ռիսկի ընդհանուր գործոնները ներառում են ծերացումը, ճարպակալումը, վերջույթների վնասվածնքերը, մաշվածությունը, թույլ մկանները եւ գենետիկան:
Օստեոարթրիտով հիվանդների ավելի քան 60 տոկոսը խոստովանել է, որ եղանակային գործոնները՝ անձրեւը, մթնոլորտային ճնշումը եւ ջերմաստիճանը ազդում են իրենց ցավի եւ վերջույթի քարացածվածության զգացողության վրա, համաձայն հետազոտական թիմի, որը գլխավորել է Դեզիրե Դորլեյնը Ռոտերդամի Էռազմուս համալսարանի բժշկական կենտրոնից:
Հետազոտության մեջ ներգրավված մասնակիցերը երկու տարվա ընթացքում երեք ամիսը մեկ ցավի ինքնագնահատականի եւ ֆունկցիոնալության համար WOMAC ցուցանիշով հարցաթերթրիկներ են լրացրել: WOMAC գնահատականները տատանվում են 0 –ից 100 սահմաններում, որտեղ 0 մատնանշում է ցավի բացակայություն: Մասնակիցների մոտավորապես 70 տոկոսը 63 տարեկան կանայք են եղել, տեղեկացնում է Newsmax Health-ը։
WOMAC ցավի միջին գնահատականը կազմել է 23.1, իսկ ֆունկցիոնալության համար 35.1: Այդ ցուցանիշները աննշան են ավելացել՝ ամբողջ հետազոտության ընթացքում տարեկան 2 նիշով:
Բայց , երբ հետազոտողները համեմատել են եղանակային պայմանները ցավի եւ ֆունկցիոնալության գնահատականների հետ, նրանք բացահայտել են, որ խոնավության յուրաքանչյուր 10- տոկոսով բարձրացման դեպքում ցավի ցուցանիշը վատացել է 1 նիշով:
Մթնոլորտային ճնշման յուրաքանչյուր 10 հեպտոպասկալ մեծացման դեպքում Ֆունկցիոնալության գնահատականները վատացել են մեկ նիշով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր