• Latest news

Հոդաբորբերի ցավերը ուժեղանում են բարձր մթնոլորտային ճնշման ժամանակ

13 փետրվարի, 2014  12:01

Կոնքազդրային հոդի օստեոարթրիտով հիվանդների մոտ  եղանակաի փոփոխության հետ ցավն ուժեղանում է, ցույց է տվել հոլանդացի գիտնականների երկամյա հետազոտությունը:

Պարզվել է , որ հետազոտության մասնակիցերի ցավերն ուժեղացել են խոնավության  եւ մթնոլորտային ճնշման բարձրացման  դեպքում:

Արթրոզով տառապում է մոտավորապես 27 միլիոն ամերիկացի:  Ռիսկի ընդհանուր գործոնները ներառում են  ծերացումը, ճարպակալումը, վերջույթների վնասվածնքերը, մաշվածությունը, թույլ մկանները եւ գենետիկան:

Օստեոարթրիտով հիվանդների ավելի քան 60 տոկոսը խոստովանել է, որ եղանակային գործոնները՝ անձրեւը, մթնոլորտային ճնշումը եւ ջերմաստիճանը ազդում են իրենց ցավի եւ վերջույթի քարացածվածության զգացողության վրա, համաձայն  հետազոտական թիմի, որը գլխավորել է Դեզիրե Դորլեյնը Ռոտերդամի Էռազմուս համալսարանի բժշկական կենտրոնից:

Հետազոտության մեջ ներգրավված մասնակիցերը երկու տարվա ընթացքում երեք ամիսը մեկ ցավի ինքնագնահատականի եւ ֆունկցիոնալության համար WOMAC  ցուցանիշով հարցաթերթրիկներ են լրացրել: WOMAC գնահատականները տատանվում են 0 –ից  100 սահմաններում, որտեղ 0 մատնանշում է ցավի բացակայություն:  Մասնակիցների մոտավորապես 70 տոկոսը 63 տարեկան կանայք են եղել, տեղեկացնում է Newsmax Health-ը։ 

WOMAC ցավի միջին գնահատականը կազմել է 23.1, իսկ ֆունկցիոնալության համար 35.1: Այդ ցուցանիշները աննշան են ավելացել՝  ամբողջ հետազոտության ընթացքում տարեկան 2 նիշով:

Բայց , երբ հետազոտողները համեմատել են եղանակային պայմանները ցավի եւ ֆունկցիոնալության գնահատականների հետ, նրանք բացահայտել են, որ խոնավության  յուրաքանչյուր 10- տոկոսով բարձրացման դեպքում  ցավի ցուցանիշը վատացել է 1 նիշով:

Մթնոլորտային ճնշման  յուրաքանչյուր  10  հեպտոպասկալ մեծացման դեպքում Ֆունկցիոնալության գնահատականները  վատացել են  մեկ նիշով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել