• Latest news

Կատարյալ մթի մեջ` ստորգետնյա տարածքներում մարդիկ կարող են օրերով քնել

20 նոյեմբերի, 2015  22:57

Ստորգետնյա տարածքներում լիակատար խավարի մեջ գտնվող մարդիկ կարող են օրերով քնել:  The Atlantic պարբերականը հավաքել է այդ թեմայով մի քանի փորձարկման արդյունքները, դրանցից մեկը կեսդարյա հնության փորձարկում է, որին մասնակցել են կամավորներ Ժոզի Լաուրեսը եւ Անտուան Սեննին, որոնք համաձայնել են անձամբ փորձարկել լիակատար մեկուսացման եւ միայնության ազդեցությունը մարդկային մարմնի վրա:

Կամավորները մի քանի ամիս ապրել են մութ քարանձավում, որում լույսի ոչ մի աղբյուր չի եղել: Արդյունքում Լաուրեսը ֆրանսիական Ալպերում գտնվող այդ քարանձավում 88 օր է անցկացրել, իսկ Սեննին` 126: Համապատասխանաբար, նրանք երկուսն էլ լիակատար մեկուսացման մեջ ապրելու կանանց եւ տղամարդկանց ռեկորդներ են սահմանել: 

Հաղորդվել է, որ Սեննին կարողացել է 30 ժամ շարունակ քնել` ընդ որում համարելով, թե ընդամենը աչքն է կպցրել: Երբ Ժոզին 1965-ի մարտի 12-ին դուրս է եկել քարանձավից, կարծել է, թե դեռեւս փետրվարի 25-ն է: Անտուան Սեննին քարանձավից դուրս է եկել ապրիլի 5-ին` համոզված, որ օրացույցով այդ օրը փետրվարի 4-ն է:

Հետազոտության երկու սուբյեկտն էլ կորցրել են ոչ թե օրերի, այլ շաբաթների հաշիվը այն բանից հետո, երբ մթության մեջ զգալի ժամանակ են անցկացրել` քնին չափից շատ ժամեր հատկացնելով:  

Հետազոտության հեղինակներն այն եզրակացության են հանգել, որ քնի խանգարումները մարդուն զրկում են ժամանակի զգացողությունից: Մարդու վրա նույն կերպ է ազդում նաեւ արտաքին որեւէ խթանիչի բացակայության պայմաններում մթության մեջ մեկուսացած մնալը:  Արդյունքում մարդը կարող է մինչեւ 48 ժամ անընդմեջ քնել, եւ դա ոչ մի կերպ չի անդրադառնա նրա օրգանիզմի վրա, որովհետեւ նրանում կդադարեն գործել ցիրկադային ռիթմերը, որոնք կողմնորոշվում են լույսի եւ խավարի հերթագայությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել