• Latest news

Կրծքով կերակրելը նվազեցնում է անհաս երեխաների մոտ ռետինոպատիայի զարգացման վտանգը

21 նոյեմբերի, 2015  16:30

Կրծքով կերակրելը 75 տոկոսով նվազեցնում է անհաս երեխաների ռետինոպատիայի զարգացման վտանգը: Այս մասին հայտնում է Չինաստանի, Կանադայի ու Մեծ Բրիտանիայի գիտնականների խումբը:

Այդ գիտնականները անց են կացրել ավելի վաղ հրապարակված 5 գիտական աշխատությունների արդյունքների մետա անալիզ: Անհասների ռետինոպատիայի խնդրին նվիրված այդ աշխատություններին 2200 երեխա է մասնակցել: Բոլոր երեխաները, որոնք մասնակցել են այդ հետազոտությանը, լույս աշխարհ էին եկել ներարգանդային զարգացման 26-30 շաբաթվա ընթացքում՝ 772-ից մինչեւ 1200 գրամ քաշով:

Գիտնականները հարցում են արել այդ նորածինների մայրերի շրջանում, երբ երեխաները 12 ամսական են դարձել: Հետազոտողներին առաջին հերթին հետաքրքրում էր, թե նորածիններն իրենց կյանքի առաջին շաբաթներին ու ամիսներին ինչ սնունդ էին ստացել: Պարզվում է, որ ի տարբերություն արհեստական կաթնային խառնուրդների՝ կրծքի կաթը 75 տոկոսով նվազեցնում է ռետինոպատիայի զարգացման հավանականությունը, ընդ որում մայրական կաթի հազվագյուտ բաղկացուցիչի շնորհիվ ցանցաթաղանթի դիստրոֆիայի առավել ծանր ձեւի զարգացման հավանականությունը նվազել է 90 տոկոսով:

Ավելին՝ նույնիսկ եթե երեխան ընդամենը մի քանի շաբաթ է սնվել մայրական կաթով, նրա մոտ անհասների ռետինոպատիայի զարգացման վտանգը նվազել է 46 տոկոսով:

Այսօր մանկաբարձերը ու բժիշկ նեոնատոլոգները սովորել են խնամել երեխաների, որոնք լույս աշխարհ են եկել ներարգանդային զարգացման 22-24 շաբաթվա ընթացքում: Անհասների ռետինոպատիան ամենալուրջ խնդիրներից մեկն է, որոնց հետ կարող է բախվել անհաս երեխան. այդ պաթոլոգիայի ժամանակ խախտվում է աչքի ցանցաթաղանթի անոթների ձեւավորման պրոցեսը, որը  վաղածինների մոտ դեռ ավարտված չի լինում:   Ցանցաթաղանթի անոթների ներարգանդային զարգացման վաղաժամ դադարումը կարող է  կուրության պատճառ դառնալ:

Դրա համար էլ ցանցաթաղանթի դիստրոֆիայի այս ձեւի կանխարգելման համար կրծքով կերակրելու դերի բացահայտումը հսկայական նշանակություն կունենա ամբողջ աշխարհի տասնյակ միլիոնավոր նորածինների համար, որոնք անհաս են ծնվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել