• Latest news

5 խորհուրդ, թե ինչպես լավացնել քնի որակը

25 նոյեմբերի, 2015  23:42

Առողջ քունը համարվում է օրվա ընթացքում լավ ինքնազգացցողության ու բարձր աշխատունակության երաշխիքը: Սակայն ոչ բոլորին է հաջողվում ամեն գիշեր կուշտ քնել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի խորհուրդ, որոնք կարող են օգնել լավացնել քնի որակը:

1. Պառկեք քնելու եւ արթնացեք միշտ նույն ժամին

Ցանկալի է, որ պառկեք քնելու ու արթնանաք միշտ նույն ժամին: Նույնիսկ հանգստյան օրերին: Այդ ձեւով օրգանիզմը սովորում է այդ ռեժիմին,ու Ձեզ համար ավելի հեշտ է լինում երեկոյան քնով անցնելը եւ առավոտյան անհրաժեշտ ժամին արթնանալը: Հիշեք, որ քնել պետք է օրական առնվազն 6-7 ժամ:

2. Շատ մի կերեք

Ավելի լավ է վերջին անգամ ուտեք քնելուց երկու-երեք ժամ առաջ, հակառակ դեպքում, երբ Դուք գնաք քնելու լցված ստամոքսով, անհանգսիտ քունն ու մղձավանջները ապահովված կլինեն: Գրգռող ըմպելիքները՝ օրինակ թեյն ու սուրճը, կոկա կոլան ու ոգելից խմիչքը նույնպես ցանկալի է խմել ոչ քնից անմիջապես առաջ: Դրանք փոխարինեք խոտաբուսային թեյով կամ էլ մի բաժակ տաք կաթով՝ մեղրով: Եթե դուք շատ եք ուզում որեւէ բան ուտել, բանան կերեք, քանի որ այն խթանում է խորը քնին նպաստող հորմոնների արտադրությունը:

3. Օդափոխեք սենյակը

Քնելուց առաջ պարտադիր օդափոխեք սենյակը, ու եթե փողոցում այդքան էլ ցուրտ չէ, ավելի լավ է օդանցքը բաց քնեք, քանի որ մաքուր օդը շատ օգտակար է ամուր քնելու համար:

4. Հարմարավետ անկողին ընտրեք

Անկողինը պետք է հարմարավետ լինի՝ ոչ չափից փափուկ, ոչ էլ չափից կոշտ: Հոյակապ տարբերակ է հատուկ անատոմիական կամ օրթոպեդիական ներքնակը ( հատկապես նրանց համար, ովքեր ողնաշարում ցավեր ունեն): Ուշադրություն դարձրեք, որ սպիտակեղենը մաքուր լինի ու բնական կտորից: 

5. Թողեք, որ աչքերը հանգստանան

Գիրք կարդալ քնելուց առաջ կարելի է, իսկ ահա հեռախոսի ու համակարգչի լուսավոր էկրանին նայել՝ ոչ: Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ այդ սարքերի էկրանների լույսը խանգարում է որ մենք լավ քնենք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել