• Latest news

ՄԻԱՎ-ը այլեւս մահացու հիվանդություն չէ

26 նոյեմբերի, 2015  18:30

Բժշկության ու դեղագործության բնագավառի առաջընթացի շնորհիվ ՄԻԱՎ-ը երեսուն տարվա ընթացքում մահացու մտանգավոր հիվանդությունից վեր է ածվել խրոնիկի, որի զարգացումը կարելի է վերահսկել: Հիվանդության այս նույն տեսակին են պատկանում շաքարախտը, հիպերտենզիան ու սրտանոթային այլ հիվանդությունները: Այս մասին պատմում է Discover բլոգը:

Ամերիկյան վիճակագրության վերջին տվյալներով՝ ՄԻԱՎ հիվանդների մահվան միջին տարիքը 1987 թ. համեմատ կտրուկ աճել է: Տղամարդկանց համար այն աճել է 34 տոկոսով. եթե 1987 թ. այն 37.9 էր, ապա 2013թ .՝ 50.8 է եղել: Իսկ կանանց համար առաջընթացն ավելի ցայտուն է՝ 35.2-ից 49.7:

ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հարցերով ՄԱԿ-ի ծրագրի նոր հաշվետվության համաձայն՝ 2015թ. դրությամբ աշխարհում մոտավորապես 36.9 մլն ՄԻԱՎ վարակակիր կա, ու նրանց 70 տոկոսը ապրում է Աֆրիկայում՝ Սահարայից հարավ: Վարակվելու նոր դեպքերի թիվը 2000 թ. սկսած կրճատվել է 35 տոկոսով: 2015 թ. հակառետրովիրուսային թերապիա են ստացել 15.8 մլն վարակակիր ( 2014 թ. համեմատ այս ցուցանիշը 2.2 մլն- ով աճել է):

Նման արդյունքների հաջողվել է հասնել բուժումը ժամանակին սկսելու, երկարաժամկետ թերապիայի ու ՄԻԱՎ վարակակիրների որակյալ բուժսպասարկման շնորհիվ: Եվ վերջապես, արդեն 2010- ականներին ակնհայտ է դարձել հակառետրովիրուսային թերապիայի արդյունավետությունը:

Բժիշկները նշում են, որ ՄԻԱՎ վարակակիրների առողջության համար հիմնական սպառնալիքը ոչ թե ՁԻԱՀ-ին առնչվող հիվանդություններն են, այլ հակառետրովիրուսային դեղամիջոցների ու իմունոդեֆիցիտի կողմնակի էֆեկտները՝ կաթվածները, քաղցկեղի որոշակի տեսակներ ու նեւրոլոգիական հիվանդությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել