Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար անհրաժեշտ է լավ սնվել, բայց` օրը երկու անգամ, պնդում են Հայկական շաքարախտային ասոցիացիայի մասնագետները:
Չնայած ընդունված պնդմանը, թե փոքր չափաքանակներով սնվելն օգնում է սլացիկ դառնալ, այս հետազոտության հեղինակները պնդում են, որ տվյալ մեթոդը ամենաօպտիմալը չէ ախորժակը վերահսկելու համար, իսկ երբեմն նույնիսկ քաշի ավելացման է հանգեցնում: Նրանց փորձարկմանը մասնակցել են երկրորդ տեսակի շաքարախտով կամավորներ, իսկ որոշ ժամանակ անց նկատվել է, որ երկանգամյա եղանակով սնվողները ավելի ինտենսիվ կերպով էին քաշը կորցնում, քան կալորիաների նույն քանակությունը 6 անգամ ընդունելու դեպքում:
54 մարդու մասնակցությամբ փորձարկումը երկու մասի է բաժանվել. առաջինի ժամանակ մարդիկ 12 շաբաթ շարունակ սնվել են օրը երկու անգամ (առավոտյան եւ ցերեկը), իսկ երկրորդի ժամանակ` օրը վեց անգամ: Ընդ որում կալորիաների ընդհանուր քանակը երկու դեպքում էլ նույնն է եղել: Փորձարկվողների մարմնի զանգվածի միջին ինդեքսը հետազոտությունից առաջ եղել է 32,6, ինչը ճարպակալման ակնհայտ նշան է համարվում:
Արդյունքների ամփոփումը ցույց է տվել, որ լավ, բայց երկու անգամ սնվելը մարդկանց օգնում էր ավելի շատ քաշ կորցնել: «Երկու դեպքում էր փորձարկման մասնակիցները նիհարում էին, բայց առաջին դեպքում նրանք կորցրել էին ՄԶԻ-ի 1,23-ը, իսկ երկրորդի դեպքում` 0,82-ը», - տեղեկացրել են հեղինակները:
Հետազոտության հեղինակները կարծում են, որ բազմանգամյա, փոքր մասնաբաժիններով սնվելը մարդու մոտ անընդհատ ուտելու` սառնարանի դուռը հաճախ բացելու եւ ընթացքում մի բան ուտելու սովորույթ է ձեւավորում: Նման սովորույթները շատ բացասաբար են ազդում նիհարելու գործընթացի վրա, կարծում են նրանք:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր