• Latest news

Արյան մշտական դոնորներն ավելի երկար են ապրում

30 նոյեմբերի, 2015  12:44

Արյան մշտական դոնորները տառապում են լուրջ կողմնակի հետեւանքներից, սակայն կարող են ավելի երկար ապրել, քան հազվադեպ արյուն հանձնողները։ Այս մասին է վկայում Կոպենհագենի համալսարանի գիտնականների նոր ուսումնասիրությունը։ Արյուն հանձնող դոնորների մոտ կարող է ի հայտ գալ երկաթի դեֆիցիտ, բայց նոր հետազոտության համաձայն՝ դա մարմնին որեւէ վնաս չի հասցնում։

Պրոֆեսոր Ուլլումը եւ նրա գործընկերները փորձել են պարզել, թե կարող է արդյոք պարբերաբար արյուն հանձնելը հանգեցնել երկաթադեֆիցիտային անեմիայի։ Նրանք համեմատել են դանիացի եւ շվեդ միլիոնավոր արյան դոնորների տվյալները։ Հետազոտությունը կենտրոնացած է եղել դոնորների մահացության դեպքերի վրա, քանի որ երկարակեցությունը ընդհանուր առմամբ առողջության ցուցանիշ է։

Սկանդինավցի մասնագետները պարզաբանել են, որ նախկինում նման թեստ արդեն անցկացվել է, սակայն դրան մասնակցել են ինչպես պարբերաբար արյուն հանձնող մարդիկ, այնպես էլ նրանք, ովքեր ոչ մի անգամ դոնոր չեն եղել։  Պարբերաբար արյուն հանձնողների կյանքի տեւողությունն ավելի երկար է եղել, քան մյուսներինը։

Սակայն հետազոտության արդյունքները գիտնականները ոչ կոռեկտ էին համարել, քանի որ դոնոր են դառնում միայն այն մարդիկ, որոնք ի սկզբանե առողջական խնդիրներ չեն ունենում։ Երկրորդ անգամ գիտաշխատողները համեմատել են պարբերաբար արյուն հանձնողներին եւ նրանց, ովքեր նախկինում արյուն հանձնել են, սակայն ընդամենը մի քանի անգամ։

Ուլլումն ու նրա թիմը ուսումնասիրել են տարեց դոնորների, որոնք դադարել են արյուն հանձնել տարիքի պատճառով, այլ ոչ թե հիվանդության։ «Երբ մենք համեմատում ենք նրանց տվյալները այլ դոնորների հետ, մենք առաջվա պես տեսնում ենք, որ շատ արյուն հանձնած մարդիկ հաջորդ տարվա կտրվածքով մահացության ավելի փոքր ռիսկ են ունենում»,- ասել է դանիացի գիտնականը։

Մասնագետներն այդպես էլ չեն կարողացել պարզել, թե որն է այդ երեւույթի պատճառը։ Սակայն ակնհայտ է, որ արյուն հանձնելն անկասկած օգտակար է նրանց համար, ովքեր արյան մեջ երկաթի բարձր մակարդակ են ունենում։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Transfusion գիտական ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է