• Latest news

Սնունդ՝ լիբիդոյի բարձրացման համար

17 փետրվարի, 2014  12:28

Տարիքի հետ մարդկանց սեռական հետաքրքրությունը նվազում է: «Զույգերի մեծ մասն ուզում է առողջ սեռական կյանքով ապրել ֆիզիկապես եւ հոգեպես իրեն լավ զգալու համար,- ասել է Էլլեն Քամին՝ Նյու Յորքի Սթոնի Բրուք բժշկական դպրոցից:- Ցավոք, տարիքի հետ նրանք կորցնում են հետաքրքրությունը դրա նկատմամբ: Բայց դա ճիշտ չէ»:

«Դա կարող է լինել սթրեսի, անհանգստության կամ ընկճախտի պատճառով, - պատմել է Քամին Newsmax Health-ին տված հարցազրույցում: - Մյուս գործոնները ներառում են ցածր ինքնագնահատականը, չհարթված խնդիրները, մենոպաուզան, ֆիզիկական խնդիրները կամ հոգնածությունը»:

Քամիի խոսքով՝ կա սեռական հետաքրքրությունը վերականգնելու մի քանի մեթոդ, այդ թվում՝ որոշ բնական մթերքներ.

1. Նռան հյութ: Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ այս համեղ եւ օգտակար հյութը, որը հարուստ է հակաօքսիդանտներով, եւս նվազեցնում է էրեկտիլ խախտումների ռիսկը:

2. Վարսակի շիլա: Բացի խոլեստերինի քանակի նվազեցումից՝ ամեն օր մեկ աման վարսակի շիլա ուտելը կնպաստի քիմիական նյութի արտադրմանը, որն ազատում է տեստոստերոնը, ինչն էլ օգնում է մեծացնել սեռական հետաքրքրությունը:

3.Մեղր: Մեղրի մեջ պարունակվող վիտամին B-ն նպաստում է տեստոստերոնի արտադրմանը: Մեղրը նաեւ բոր հանքային նյութ է պարունակում, որը խթանում է կնոջ օրգանիզմում էստրոգենի առաջացումը, ինչը կարևեւոր նշանակություն ունի գրգռվելու համար:

4. Ձու: Ձուն շատ В5 և В6 վիտամիններ է պարունակում, որը բարձրացնում է լիբիդոն՝ հավասարակշռելով հորմոնների մակարդակն ու թուլացնելով սթրեսը:

5. Բանան: Բանանը պարունակում է բրոմելայն ֆերմենտ, որը կարող է օգնել բարձրացնել լիբիդոն:

6. Նեխուր: Այն պարունակում է անդրոստերոն հորմոն, որն առաջանում է տղամարդու քրտնքի մեջ եւ կնոջը գրգռող ֆերոմոն է:

Հետազոտությունները ցույց են տվել, որ առողջ մարդիկ կարող են ակտիվ սեռական կյանք վարել 70 տարեկանում եւ ավելի մեծ տարիքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել