• Latest news

Հնարավոր է՝ անքնության դեմ միջոց է հայտնաբերվել

21 փետրվարի, 2014  22:55

Գիտնականներն ուղեղում անջատիչ են հայտնաբերել, որը մեր օրգանիզմին հայտնում է, թե երբ գնալ քնելու: Օքսֆորդի համալսարանի նյարդաբանների կատարած բացահայտումը կարող է ուղի հարթել անքնության բուժման համար:

Գիտնականների կարծիքով՝ անջատիչն աշխատում է գլխուղեղում նեյրոնների կամ նյարդային բջիջների կարգավորման հաշվին: «Երբ Դուք հոգնում եք, այդ նեյրոններն ուղեղում բարձր գոռում են եւ Ձեզ ուղարկում քնելու»,- ասում է հետազոտության ղեկավարը՝ պրոֆեսոր Գերո Միեսենբոկը, հայտնում է Daily Mail-ը:

Հետազոտողներն անքնության դեմ միջոց են հայտնաբերել: Նրանց հաջողվել է այս բացահայտումն անել աշխատանքի արդյունքում, որի օբյեկտները եղել են դրոզոֆիլ ճանճերը: Նրանց անջատիչը հեռացրել են՝ անքնություն նմանակելով:

Հետազոտության համահեղինակ Ջեֆֆրի Դոնլեայի խոսքով՝ նեյրոնների նույնանման խումբ կա նաեւ մարդու ուղեղում. «Այդ նեյրոններն ակտիվ են քնած ժամանակ եւ ինչպես ճանճերի դեպքում՝ թիրախ են այն անզգայացնող միջոցների համար, որոնք ստիպում են քնել»:

Ներկայումս հետազոտողները փորձում են  պարզել՝ ինչպես ակտիվացնել քնի անջատիչն այնպես, որպեսզի այն օգտագործվի անքնության բուժման համար: Միեսենբոկի տվյալներով՝ քունը կառավարող երկու մեխանիզմ կա: Առաջինը կենսաբանական ժամացույցն է՝ ցիրկադային ռիթմը, որը մարդկանց եւ կենդանիներին տրամադրում է ցերեկվա եւ գիշերվա 24-ժամյա ցիկլի: Երկրորդը՝ քնի «հոմեոստատը», հետեւում է արթուն ժամերին եւ աշխատում է որպես անջատիչ՝ օրգանիզմը քնեցնելով:

Քնի «հոմեոստատը» չափում է, թե որքան ժամանակ է ճանճն ակտիվ եղել եւ եթե անհրաժեշտ է, գլխուղեղում փոխարկվում է մասնագիտացված բջիջների փոքր խմբի: Հենց այդ նյարդային բջիջների էլեկտրական հզորությունն է ճանճին ստիպում քնել: Հետազոտողներն իրենց տեսությունը ստուգել են՝ «հոմեոստատը» հեռացնելով դրոզոֆիլի օրգանիզմից:

Նրանք պարզել են, որ միջատներն առանց համապատասխան նեյրոնների պարբերական քուն չունեն. նրանք տառապել են անքնությամբ եւ ցերեկները ննջել են:

Նրանք ունեցել են նույնպիսի լուրջ խնդիրներ՝ կապված սովորելու եւ հիշողության հետ, ինչպիսիք անքնությամբ տառապող մարդիկ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել