• Latest news

Բրիտանացի գիտնականներին թույլ են տվել գենետիկ մոդիֆիկացիայի ենթարկել մարդկանց էմբրիոնները

1 փետրվարի, 2016  17:50

Մեծ Բրիտանիայի Մարդու բեղմնավորման եւ էմբրիոնագիտության վարչությունը   (ՄԲԷՎ) հավանություն է տվել Ֆրենսիս Կրիկի ինստիտուտի կողմից (Francis Crick Institute) մարդկային էմբրիոնի գենային մոդիֆիկացիայի նոր տեխնոլոգիաների օգտագործմանը, հայտնում է գիտական հաստատության կայքը:

Բժիշկ Քեթի Նիականի ղեկավարությամբ նոր հետազոտության նպատակը կլինի  պարզել, թե ինչ գեներ են անհրաժեշտ էմբրիոնի հաջող զարգացման համար: Աշխատանքի ընթացքում մասնագետները կհետազոտեն ձվաբջջի զարգացումը բեղմնավորումից հետո յոթ օրվա ընթացքում. Այդ ժամանակահատվածում այն հասցնում է մեկ բջջից կիսվելով հասնել  250-ի:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, այդ աշխատանքի արդյունքում ստացված տվյալները կարեւոր դեր կխաղան արտամարմնական բեղմնավորման տեխնիկայի  (ԱՄԲ) բարելավման գործում եւ կկարողանան օգնել  ավանդական միջոցներով անպտղության բուժմանը:  

HFEA-ի հանձնարարականներին համապատասխան, բոլոր դոնորական էմբրիոնները կօգտագործվեն բացառապես գիտական նպատակներով եւ չեն կարողանա հետագայում պատվաստվել կանանց: Որպես դոնոր հանդես կգան ԱՄԲ-ի պրոցեդուրա անցնող հիվանդները. դոնորների լիակատար իրազեկված համաձայնության ստացումից հետո ավելորդ էմբրիոնները կօգտագործվեն հետազոտության մեջ: 

Իշխանությունների թույլտվությունը հնարավորություն է տալիս Մեծ Բրիտանիայում առաջին, իսկ աշխարհում երկրորդ անգամ ԴՆԹ-ի փոփոխություններ իրականացնել: Սակայն գեների մանիպուլյացիա օգտագործող տեխնոլոգիաների զարգացումը երկրի որոշ բնակիչների շրջանում մտավախություններ է առաջ բերում. նրանք խոսում են այսպես կոչված դիզայներական երեխաների ստեղծման հնարավորության մասին:  

Բժիշկ Նիականի խմբին այժմ անհրաժեշտ է էթիկայի հանձնաժողովի համաձայնությունը ստանալ, եթե այն ստացվի, աշխատանքը կսկսվի մի քանի ամսվա ընթացքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել