• Latest news

Քաղցկեղի բջիջներն այլ բջիջների ձգում են «կամուրջների» օգնությամբ (վիդեո)

3 փետրվարի, 2016  16:44

Այովայի համալսարանի գիտնականները պարզել են, որ քաղցկեղի բջիջները  «կամուրջների» օգնությամբ դեպի իրենց են ձգում այլ բջիջների: Գիտնականները տեսանյութ են հրապարակել, որում հնարավոր է տեսնել, թե քաղցկեղի բջիջներն ինչպես են գրավում առողջներին եւ ուռուցքներ ձեւավորում: 

Հետազոտության ընթացքում ամերիկացի կենսաբանները պարզել են, որ քաղցկեղային բջիջներն ակտիվորեն գրավում են առողջներին  (կամ  քաղցկեղային այլ բջիջների), նրանց  մեկնելով կամրջի նման մի բան, բռնելով հարեւանին եւ միաձուլվելով նրա հետ: Գիտնականները նաեւ նկատել են, որ ուռուցքի ձեւավորման համար առնվազն   5 տոկոս քաղցկեղային բջիջներ են անհրաժեշտ:

«Նրանք ոչ միայն կպչում են իրար, - ասում է Այովայի համալսարանի կենսաբանության պրոֆեսոր Դեւիդ Սոլը: Այդ բջիջներն ակտիվորեն «հավաքագրում են» այլ բջիջների:  Դա բարդ, բայց ոչ պասիվ գործընթաց է: Ոչ ոք չի կռահում, որ դրան հատուկ բջիջներ են մասնակցում, որոնց շատ փոքր քանակությունը դեպի իրեն է ձգում մնացած բոլորին»:

Պրոֆեսոր Սոլի խոսքով, այդ բջիջները «ճշգրտորեն գիտեն, թե ինչ են անում», «նրանք ուռուցքներ են ստեղծում»: Գիտնականներն առայժմ պատրաստ չեն ճշգրիտ պատասխանել այն հարցին, թե նրանք ինչպես են անում դա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել