• Latest news

Ամորձիներից զրկված զինվորը կկարողանա հայր դառնալ

3 փետրվարի, 2016  22:43

Սերժանտ Թայ Լին, որը Աֆղանստանում որպես ռազմական բժիշկ էր ծառայում,  2014-ին ռազմաբազայի գնդակոծության ժամանակ վնասվածք էր ստացել:  

Երբ նրան տեղափոխեցին Մերիլենդ նահանգի ռազմական հիվանդանոց, սերժանտ Լին այնուամենայնիվ իմացավ, որ պարանոցի վնասվածք է ստացել եւ ուղեղի կաթված է տարել, ինչի հետեւանքով մասնակի կաթվածահար է եղել նրա մարմնի ձախ հատվածը:  Բեկորը հայտնվել էր նրա փորում, զինվորը կորցրել էր աղիքների մի մասը: Շատ էր տուժել նաեւ սեռական օրգանը. ամորձիներից մեկն ուղղակի պատռվել էր, իսկ մյուսը` ճզմվել:  

Լին հույս ուներ բանակում ծառայությունից հետո ընկերուհու հետ լիարժեք ընտանիք ստեղծել, իսկ այժմ նրան թվում էր, որ իր երազանքները հօդս են ցնդել: Սակայն ուրոլոգ Ռոբերտ Դինը նրան տեղեկացրել էր, որ անպտղության բուժման մեջ մեծ առաջընթաց է կատարվել, ինչը զինվորին կօգնի հայր դառնալ: Նոր պրոցեդուրան ենթադրում է սերմնապարկում` միզափամփուշտի հետեւում գտնվող գեղձերում մնացած սպերմատոզոիդների վերականգնում: Սպերմատոզոիդները սերմնարաններում են պահվում սերմնաժայթքումից առաջ

Այդ պրոցեդուրայի ընթացքում բժիշկները կարող են սառեցնել առկա սպերմատոզոիդները եւ դրանք պահել մինչեւ այն պահը, երբ սերժանտն ու իր ապագա կինը կցանկանան երեխա ունենալ:  Զինվորականը համաձայնել է այդ պրոցեդուրային, եւ գերձայնային ճառագայթի օգնությամբ բժիշկ Դինը ուղիղ աղիքի պատի միջով բարակ, երկար ասեղ է մտցրել սերմնային պարկի մեջ: Այնտեղից նա   40 000-ից մինչեւ 6 մլն սպերմատոզոիդ է հանել, ինչը լիովին բավարար է ԱՄԲ-ի բազմաթիվ փուլերի համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել