• Latest news

ԱՄՆ-ում կարող են թույլ տալ երեխաներ ստեղծել երեք ծնողից

5 փետրվարի, 2016  17:45

ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղերի սանիտարական վերահսկողության վարչությունը նախատեսում է թույլ տալ գենետիկական փորձարկումներ, որոնք հանգեցնում են երեխայի մոտ երեք ծնողի առկայությանը: Այդ մասին ԱՄՆ-ի Ազգային բժշկական ակադեմիային վկայակոչելով` տեղեկացնում է  Nature News-ը:

Բժիշկները մտադիր են արական սեռի մարդկային սաղմում արատավոր միտոխոնդրիաները փոխարինել առողջներով: Հեռանկարում դա թույլ կտա խուսափել ժառանգական հիվանդություններով սերունդ ունենալուց: Այսպիսով մարդու գենոմը կձեւավորվի ոչ միայն հոր եւ մոր կողմից, այլեւ` միտոխոնդրիայի դոնորի

Մարդու գենոմն իրենից ներկայացնում է ժառանգական տեղեկությունների ամբողջություն, որը պահպանվում է նրա բջիջներում եւ տեղաբաշխվում միջուկի   23 զույգ քրոմոսոմում եւ բջջային օրգանելլաներում` միտոխոնդրիաներում, որոնցում գտնվում է այսպես կոչված միտոխոնդրիալ ԴՆԹ-ն: 

Միտոխոնդրիալ ԴՆԹ-ն ժառանգվում է միայն մայրական գծով: Մասնագետների կողմից փորձարկումների համար արական սաղմի ընտրությունը կապված է նրա հետ, որ հեռանկարում նրա ժառանգները երրորդ ծնողի միտոխոնդրիալ ԴՆԹ չեն ունենա:

 Մեծ Բրիտանիայում նման վիրահատության թույլտվությունը բժիշկներին տրվել է մեկ տարի առաջ: Իսկ վերջերս առաջին անգամ արտոնագիր է տրվել, որը գիտնականներին թույլ է տալիս  մարդկային սաղմերը ձեւափոխել ոչ միայն միտոխոնդրիաների մակարդակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է