• Latest news

Գիտնականները հակաքաղցկեղային դեղամիջոցների թունավորությունը նվազեցնելու միջոց են հայտնաբերել

12 փետրվարի, 2016  23:48

Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի գիտնականները նանոմասնիկների ձեւ ունեցող հակաուռուցքային դեղամիջոցի նոր տարբերակ են մշակել: Պարզվել է, որ ստացված դեղամիջոցը միաժամանակ արդյունավետ է եւ քիչ թունավոր. Դա բավականին հազվագյուտ համադրություն է: 

Գիտնականները, Սյուզան Էշթոնի ղեկավարությամբ, նանոմասնիկների մեջ Aurora B կինազայի արգելակիչ են ներառել, որի արդյունավետությունը ներկայումս հետազոտվում է մի շարք կլինիկական փորձարկումներում: 

Հակաուռուցքային դեղամիջոցները սովորաբար բազմաթիվ կողմնակի հետեւանքներ են ունենում եւ հաճախ թունանյութ են մտցնում հիվանդների օրգանիզմ: Նանոմասնիկների տեսքով դեղամիջոցի ստացումը հնարավորություն է տվել նվազեցնել դեղամիջոցի թունավորության աստիճանը` միաժամանակ պահպանելով դրա արդյունավետությունը:  Նոր մշակումը փորձարկվել է մկների վրա, որոնք տառապում են ցրված խորոշաբջջային    В-բջջային լիմֆոմայով եւ ուղեղ աղիքի քաղցկեղով տառապող առնետների վրա: 

Ինչպես ցույց են տվել փորձարկումները, նանոմասնիկները կուտակվել են ուռուցքի հատվածում, ինչից հետո ոչնչացել են` դանդաղորեն արտազատելով դեղը, որն ազդել է քաղցկեղային բջիջների վրա եւ գրեթե չի դիպել առողջներին: Նանոմասնիկներն արդյունավետորեն ճնշել են ուռուցքների աճը եւ անհամեմատ ավելի քիչ երկրորդական հետեւանքներ են ունեցել, քան չպատիճավորված արգելակիչը: 

Հեղինակները նախատեսել են իրենց հետագա հետազոտություններում ստուգել նանոմասնիկների անվտանգությունը, ինչպես նաեւ տեսնել, թե ինչպես կգործեն  պատիճի մեջ չտեղադրված հակաուռուցքային այլ միջոցները:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել