• Latest news

Պատվաստանյութի որոնումներում` տղամարդը թույլ է տալիս, որ թունավոր օձերը կծեն իրեն

12 փետրվարի, 2016  14:12

Մեր մոլորակի վրա օձերի ավելի քան 3000 տարատեսակ կա, եւ նրանցից 200-ն այնքան թունավոր են, որ մի խայթոցով կարող են մարդ սպանել: Այդ պատճառով մարդկանց մեծամասնությունը փորձում է հնարավորինս հեռու մնալ բոլոր օձերից, անկախ նրանց թունավորության աստիճանից:  37-ամյա ամերիկացի Թիմ Ֆրիդեն, սակայն, այդպիսի մարդ չէ: Նա ոչ միայն չի վախենում եւ չի խուսափում օձերից, այլեւ նրանց թույլ է տալիս, որ իրեն կծեն: 

Միկրոկենսաբան Բրայըն Հենլիի հետ համագործակցությամբ Թիմն արդեն 16 տարի հակաօձային շիճուկներ է մշակում: Նա թունավոր օձերին թույլ է տալիս կծել իրեն` հուսալով, որ մի օր դա իրեն վերջապես հնարավորություն կտա օձի խայթոցի դեմ արդյունավետ պատվաստանյութ մշակել:  16 տարվա ընթացքում օձերն արդեն 160 անգամ կծել են Թիմին, նույնիսկ սեւ մամբան, որի խայթոցը կարող է  20 րոպեում սպանել, եւ նույնիսկ կոբրան, որի որոշ տարատեսակներ կարող են փիղ սպանել: 

Բացի այդ, Ֆրիդեն ինքնուրույն կերպով իրեն օձի թույն է ներարկում: Ամերիկացու խոսքով, նրա մոտ արդեն օձի թույնի նկատմամբ իմունիտետ է ձեւավորվել: Իմիջիայլոց, չի կարելի ասել, թե նման փորձարկումները Թիմի օրգանիզմի համար անհետ են անցնում:  Մոնոկլային կոբրայի թույնի ներարկումը ոտքի մկանի մեռուկացում է առաջացրել, իսկ կոբրայի երկու խայթոցը 2011-ին նրան կոմայի մեջ էին գցել: Չնայած դրան, Ֆրիդեն շարունակում է իրեն ռիսկի ենթարկել` բացատրելով, որ դա կօգնի անհրաժեշտ հակաօձային շիճուկներ ստեղծել եւ հազարավոր կյանքեր փրկել: 

«Ես չեմ պատրաստվում դադարեցնել  դա. կամ պատվաստանյութը կհայտնաբերվի, կամ ես կմեռնեմ», - ասել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել