• Latest news

Կինն իր հղիության մասին իմացել է Fitbit ֆիթնես ապարանջանի շնորհիվ

12 փետրվարի, 2016  15:21

Fitbit ֆիթնես ապարանջանը մի քանի օր շարունակ իր տիրուհու մոտ սրտի բարձր ռիթմ եւ էներգիայի լուրջ ծախս էր արձանագրում, չնայած նա այդ ընթացքում չէր մարզվում: Նրա ամուսինը` YoungPTone նիկով հանդես եկող օգտատերը որոշեց, որ սարքը փչացած է եւ այդ մասին գրեց Reddit ցանցում` հուսալով, որ այլ օգտատերեր կհուշեն` հնարավո՞ր է ինչ-որ կերպ վերագործարկել այն: 

YoungPTone-ը վստահ էր, որ ապարանջանի սենսորը սխալ է աշխատում, չէ՞ որ այն ցույց էր տալիս, որ կնոջ սրտի ռիթմի հաճախությունն արդեն քանի օր է` պահպանվում է  110 նիշի վրա, մինչդեռ հանգիստ նստած մարդու համար նորմալ ռիթմը 60-100 է:

 Reddit-ի օգտատերերը ենթադրեցին, որ սրտի ռիթմի այդքան երկարատեւ հաճախացումը     կարող է կամ ուժեղ սթրեսի կամ հղիության մասին վկայել: Երկրորդ վարկածը շուտով հաստատվեց. YoungPTone-ի կինն իրոք հղի էր:

Զույգն արդեն մի քանի ամիս փորձում էր երեխա ունենալ: Ճիշտ է, նրանք, ինչպես եւ շատ ուրիշներ, չգիտեին, որ սրտի ռիթմի հաճախացումը կարող է հղիության նշան լինել, չէ՞  որ սովորաբար հղիության վաղ ախտանիշներ են համարվում սրտխառնոցը, հոգնածությունը, սննդային նախընտրությունների փոփոխությունը եւ այլն: Ինչպես բացատրում են մասնագետները, հղիության առաջին   3 ամսվա ընթացքում կնոջ օրգանիզմը ստիպված է լինում շատ աշխատել, ինչի հետեւանքով սիրտը սկսում է ավելի արագ խփել, իսկ շնչառությունը հաճախանում է, այդ պատճառով վերոհիշյալ ախտանիշները եւս կարող են հղիություն մատնանշել: Նյութափոխանակության փոփոխությունը եւ կենտրոնանալու դժվարությունները եւս հղիության վաղ նշաններ են համարվում: 

Այժմ զույգն անհամբերությամբ սպասում է երեխայի ծննդին, որը պիտի լույս աշխարհ գա այս տարվա հոկտեմբերին. նրանք պատրաստվում են այդ պատմությունը պատմել նրան, երբ մեծանա: 

YoungPTone-ը պնդում է, որ Fitbit-ում չի աշխատում եւ իր նկարագրած իրավիճակը սարքի փիառ արշավի մաս չի կազմում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել