• Latest news

Զիկա վիրուսի դեմ պայքարի համար 56 մլն դոլար է անհրաժեշտ. ԱՀԿ

17 փետրվարի, 2016  15:23

Զիկա վիրուսի դեմ կազմակերպված պայքար սկսելու համար  56 մլն դոլար անհրաժեշտ կլինի, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  (ԱՀԿ):

Այդ գումարների զգալի մասը, ԱՀԿ-ի մասնագետների կարծիքով, պիտի ուղղվի համաճարակաբանական վերահսկողության կազմակերպմանը, որի շրջանակում անհրաժեշտ կլինի հայտնաբերել հիվանդության բոլոր նոր դեպքերը, ինչպես նաեւ միկրոցեֆալիայի եւ այլ բնածին արատների դեպքերը, որոնք այսօր կապում են Զիկա վիրուսի հետ: Հղի կանանց կոնսուլտացիայի եւ միջատների դեմ պայքարին օգնելու համար եւս գումար է անհրաժեշտ: Ֆինանսական աջակցությունը կօգնի նաեւ արագացնել նոր պատվաստանյութերի, դեղերի եւ ախտորոշման թեստերի մշակումը, ինչպես նաեւ վիրուսի եւ երեխաների բնածին արատների միջեւ կապի հետազոտությունը:  

Մոտավորապես 31 մլն կհատկացնեն ԱՀԿ-ի առանցքային միջազգային գործընկերներին` UNICEF-ը, AmeriCares-ը, Save the Children-ը, International Medical Corps-ը եւ University of Texas Medical Branch-ին: Մնացած գումարը նախատեսված է բաշխել ԱՀԿ-ի եւ Ամերիկայում նրա տարածաշրջանային գրասենյակների միջեւ: 

Նշենք, որ ԱՀԿ-ն Զիկայի դեմ պայքարի համար անհամեմատ ավելի քիչ փող է պահանջում, քան Օբամայի վարչակազմը, որը վերջերս կոնգրեսից  1.8 մլրդ դոլար էր խնդրել:

Նախատեսված է 1.8 մլրդը ծախսել հետեւյալ եղանակով` 828 մլն դոլարը` Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնին, 250 մլն դոլարը`  Պուերտո Ռիկոյում Medicaid հիմնադրամին, 200 մլն դոլարը` պատվաստանյութի մշակման արագացմանը եւ Զիկայի ախտորոշան տեխնոլոգիաների ուսումնասիրությանը Առողջության ազգային ինստիտուտում եւ Մթերքների եւ դեղերի վերահսկողության վարչությունում,  210 մլն դոլարը` նոր բռնկումներին հակազդելու համար, եթե ԱՄՆ-ում լինի նման բան: Մնացած գումարը նախատեսված է Զիկայի դեմ պայքարի համար որպես օգնություն տրամադրել այլ երկրների:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է