Չինական Հուան նահանգի բնակչուհին Գինեսի ռեկորդ է սահմանել հղիության ժամկետի առումով, որն արդեն 17 ամիս է տեւում, հայտնում է People`s Daily-ն:
Հաղորդվում է, որ Վան Շին հղիացել է դեռեւս անցյալ տարվա փետրվարին: Բժիշկները կանխատեսել են, որ ծննդաբերությունը տեղի կունենա նոյեմբերի 15-ին, սակայն երեխան չի շտապել լույս աշխարհ գալ:
Անհանգստացած կինը սկսել է հետազոտման համար ամեն 7-10 օրը մեկ հիվանդանոց գնալ: Բժիշկները բացառել են հղիության 14-րդ ամսում կեսարյան հատում անցկացնելու հնարավորությունը, որովհետեւ երեխան, նրանց խոսքով, դեռեւս բավականաչափ զարգացած չէր, գրում է թերթը:
«Փորձագետներն ասում են, որ որոշ կանայք ծննդաբերում են հղիության 13-րդ ամսից հետո, բայց ոչ մի դեպքում` 17-րդից: Նրանք չեն կարող բացատրել պատճառը», — կնոջ ամուսնուն է մեջբերում թերթը:
Այնուամենայնիվ, հաղորդվում է, որ ապագա մոր առողջական վիճակը լավ է: Նրա խոսքով, իրեն կվիրահատեն 18-րդ ամսում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր