• Latest news

Պերֆեկցիոնիստները չեն կարող նիհարել

13 փետրվարի, 2017  13:04

Ավստրալիայի գիտական եւ կիրառական հետազոտությունների միավորումը (CSIRO) հրապարակել է սննդային սովորությունների եւ նիհարելու վրա դրանց ազդեցության վերաբերյալ հարցման արդյունքները:

Պարզվել է, որ 10-ից 9 մարդ կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ փորձել է նիհարել: Շուրջ 50 տոկոսը դա արել է ավելի քան 6 անգամ, շուրջ 20 տոկոսը կատարել է ավելի քան 25 փորձ:

Հետազոտողները նիհարողներին 5 տեսակի են բաժանել: Հարցվածների մեծամասնությանը նրանք դասել են «Պերֆեկցիանիստների» շարքին: Նրանք չեն կարող սնվելու ընտրած ծրագրին հետեւել այն տապալելու վախի եւ սննդակարգի վերաբերյալ անիրատեսական նպատակների պատճառով:

Մյուսը «Մոլագարների» խումբն է: Նրանք համեղ ուտելիքներ սիրում են եւ չեն կարող իրենց որեւէ բանում սահմանափակել: Հաջորդ խմբին են դասել «Մարդամոտներին», որոնք չեն կարող ըստ ժամացուցակի սնվել: Մասնակիցների մի քանի տոկոսին ընդգրկել են  «Գուրմանների» խմբում, որոնք հաճույք են ստանում նրբահամ խորտիկների պատրաստումից եւ օգտագործումից: Մասնակիցների 4 տոկոսը ներառվել է «Անկարգների» խմբում, որոնք սնվելու ծրագրավորմանն անընդունակ են եւ ուտելիքն ինքնաբերաբար են ընտրում:

Հարցմանը 55 հազար մարդ է մասնակցել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել