• Latest news

Որոշ կանայք արդեն 30 տարեկանից պետք է ամեն տարի մամոգրաֆիա անցնեն. հետազոտություն

3 դեկտեմբերի, 2018  14:15

Շատ կանանց անհրաժեշտ է 30 տարեկանից, այլ ոչ թե 40-45-ից ամեն տարի մամոգրաֆիկ հետազոտություն անցնել: Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որի արդյունքները ներկայացվել են Հյուսիսային Ամերիկայի ռադիոլոգիական հասարակության ամենամյա համաժողովին (Radiological Society of North America, RSNA):

Հետազոտության համաձայն, մամաոգրաֆիան անհրաժեշտ է 10 տարի շուտ սկսել, եթե կրծքագեղձերի մեծացված ռենտգենոգրաֆիկ խտություն կա, ինչպես նաեւ քաղցկեղի անձնական կամ ընտանեկան պատմության առկայության դեպքում:
Մամոգրաֆիան ներկայումս կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման ստանդարտ հետազոտություն է համարվում:

Ամերիկյան օնկոլոգիական հասարակությունը պնդում է, որ 45 եւ բարձր տարիքի կանայք պետք է ամեն տարի այն անցնեն: Սակայն որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս 40 տարեկանից ամենամյա հետազոտություններ սկսել: Ավելի երիտասարդ կանանց խորհուրդ են տալիս ամեն տարի կրծքագեղձերի ՈՒԶՀ անել:

Հետազոտությունում գիտնականները գնահատել են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման երեք առանձնահատուկ գործոնները. կրծքագեղձի քաղցկեղի ընտանեկան անամնեզը (արդյոք հարազատների մոտ առաջին աստիճան քաղցկեղ է եղել), կրծքագեղձի քաղցկեղի անձնական պատմությունը եւ օրգանի բարձր խտությունը:

Նրանք նաեւ վերլուծել են  ավելի քան 5.7 մլն մամոգրամների տվյալները (ավելի քան 2,6 մլն կանանց), որոնք 2008-ի հունվարից մինչեւ 2015-ի դեկտեմբեր արվել են ԱՄՆ-ի 31 նահանգների հաստատություններում:

Ստացված տվյալների հիման վրա, գիտնականները կանանց խորհուրդ են տալիս ռիսկի գործոններից անգամ մեկի առկայության դեպքում ամեն տարի մամոգրաֆիկ հետազոտություն անցնել՝  որքան հնարավոր է շուտ կրծքագեղձի քաղկցեղը հայտնաբերման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել